Ողբերգություն Կուբանում. Զոհված երեխաների մայրը սրճարան էր գնացել
Կուբանում հրդեհի հետևանքով մահացած երեխաների մայրը նրանց թողել էր տանը միայնակ ու գնացել սրճարան:
«Տանտիրուհին տանը ունեցել է հինգ երեխա: Մեծ երեխաները դուրս են գնացել, փոքրերին մենակ թողելով տանը»,-լրատվամիջոցներին մանրամասներ են ներկայացրել իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Բազմազավակ ընտանիքը հաշվառված է սոցիալական ապահովության մարմիններում որպես ընչազուրկ: Նշվում է, որ երեխաներից երկուսը դպրոց են հաճախում, մյուսները դեռ փոքր են: Հարևաններն ընտանիքի մասին միայն դրական են արտահայտվել:
Բնակարնում հրդեհը բռնկվել է անցած գիշեր: Երեխաներից ոչ մեկի փրկել չի հաջողվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում