Աշխարհում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը նվազել է
Աշխարհում 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը նվազել է: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին նշվում է Աշխատանքի միջազգային գործակալության զեկույցում։
Գործակալության փորձագետները սակայն կարծում են, որ գործակալության առկա մակարդակը դեռևս գերազանցում է մինչճգնաժամայինի ցուցանիշներին: Ավելին` հնարավոր է այն կրկին աճի:
Համաձայն վիճակագրության՝ 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազուրկների թիվը 2014 թ կազմել է 73.3 մլն մարդ։ Դա ցածր է 2009 թ. գրանցված ցուցանիշից (76.6 մլն), սակայն բարձր 2007 թ. մինչճգնաժամային 70.5 մլն. ցուցանիշից։ Գործազրկության մակարդակը նախևառաջ նվազում է հարուստ երկրներում։
Աշխարհում գործազուրկ երիտասարդների միջին թիվը վերջին 3 տարիներին մնացել է 13 տոկոսի մակարդակի վրա, սակայն այս տարի կազմակերպությունը սպասում է մինչև 13.1 տոկոս աճ, իսկ 2018 թ.՝ մինչև 13.2 տոկոս։
Գործազրկության ամենաբարձր՝ մոտ 45 տոկոս մակարդակ է գրանցվել Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում աղջիկների շրջանում։ Զարգացած տնտեսություններում և ԵՄ-ում գործազրկության ընդհանուր մակարդակը կազմել է 18 տոկոս, սակայն 2015թ. կանխատեսվում է արդեն 16.2 տոկոս մակարդակ և կշարունակի նվազել: