Ռուսաստանը պատրաստ է օգնել Սիրիային՝ իսլամիստներից փրկելու մշակութային արժեքները
Ռուսաստանը պատրաստ է օգնել Սիրիայի իշխանություններին՝ իսլամիստներից փրկելու երկրի մշակութային արժեքները: Այս մասին հայտնել է ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը` Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Մենք քննարկել ենք Սիրիայում մշակութային ժառանգության ոչնչացման հարցը: Ի դեպ, այսօր խոսքը գնում է մի ամբողջ քաղաքակրթության ոչնչացման մասին», - ասել է Ստեպաշինը՝ հիշեցնելով, որ Մերձավոր Արեւելքում արմատական իսլամիստների գործողություններից մեծապես տուժում են կրոնական համայնքները: «Մերձավոր Արևելքում մենք գործ ունենք քրիստոնյաների իրական ցեղասպանության հետ», - ավելացրել է նա:
Սիրիայից պատմական արտեֆակտների տեղափոխումը ԱԻՆ-ի ինքնաթիռներով երրորդ երկիր համարվում է օգնության տարբերակներից մեկը: «Երկիր պարտադիր չէ , որ լինի Ռուսաստանը, քանի որ դրանից կարող են օգտվել չարախոսները, որպեսզի հետո մեղադրեն յուրացման մեջ»,- բացատրել է Ստեպաշինը: