Apple-ը անվճար կփոխի անորակ iPhone 5-երի մարտկոցները
Apple ընկերությունը Ռուսաստանում և մի շարք երկրներում մեկնարկել է iPhone 5 հեռախոսների անորակ մարտկոցները փոխելու ծրագիր. Խոսքը այն սմարթֆոնների մասին է, որոնք վաճառվել են 2012-ի սեպտեմբերից մինչև 2013-ի հունվար ամիսը, գրում է rg.ru-ն:
Քաղաքացիները դժգոհել են, որ այդ հեռախոսների մարտկոցները լիցքավորվում են բավական արագ, իսկ նման մարտկոցները քիչ են ծառայում:
Անորակ iPhone 5 -ի քանակի մասին ընկերությունը չի հաղորդում և հայտարարել է միայն, որ «նման սմարթֆոնների քանակը խիստ սահմանափակ է»: iPhone 5-ի սմարթֆոնների մարտկոցների մոտ խնդիրը առաջացել էր գործարանային խոտանի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում