Անկարայի պայթյունից հայ երիտասարդ է վիրավորվել
Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ հայ վիրավոր կա: Այս մասին տեղեկանում ենք «Արևելք» կայքից: Վիրավորվածը 21-ամյա Րուտի Սայաթ Փուլատյանն է, ով սովորում է Անկարայի համալսրանում:
Ըստ կայքի տեղեկությունների՝ վնասվել է հայ երիտասարդի ոտքը: Այս պահին հիվանդանոցում է և վիճակը լավ է: Վնասվել է նրա ոտքը:
Հիշեցնենք, որ Անկարայում պայթյունները տեղի են ունեցել խաղաղ ցույցի ժամանակ, որի հետևանքով 86 մարդ է զոհվել:
Նախորդող հրապարակումներ՝
Անկարայի բնակիչների համար արգելափակել է Twitter-ը և Facebook-ը
Անկարայում զոհվերի թիվը հասել է 86-ի (լուսանկարներ)
Անկարայում երկու պայթյունից զոհերի թիվը հասել է 30-ի
Անկարայում ուժգին պայթյուն է գրանցվել, կան մեծ թվով զոհեր