Հիշեցում՝ հոկտեմբերի 10-11-ի մայրաքաղաքում փողոցների փակ լինելու մասին
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում նախատեսված միջոցառումները կազմակերպելու և անցկացնելու, տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հոկտեմբերի 10-ին և 11-ին ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի հետևյալ հատվածներում.
Հոկտեմբերի 10-ին
Ժամը 22:00-ից՝ Սախարովի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ
Ժամը 22:00-ից մինչև 11.10.2015թ. ժամը 24:00` Տիգրան Մեծի պողոտա-Մելիք Ադամյան փողոց խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից երթևեկելի հատվածը։
Հոկտեմբերի 11-ին
Ժամը 11:00-ից՝ Շահումյան հրապարակը՝ Խորենացի փողոցից Վ. Սարգսյան փողոց հատվածը
Ժամը 13:00-16:00՝ Գր.Լուսավորչ պողատան՝ Արշակունյաց պողոտայի խաչմերուկից մինչև Զաքյան փողոցի խաչմերուկ
Ժամը 14:00-24.00` Աբովյան փողոցը՝ Թումանյան խաչմերուկից Հանրապետության հրապարակ
Ժամը 12:00-16:00՝ Ռուսաստանի հրապարակը՝ Արգիշտի փողոց
Ժամը 17:30-24:00` Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները
«Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան