Անկարայում երկու պայթյունից զոհերի թիվը հասել է 30-ի
Անկարայում տեղի ունեցած երկու պայթյունից զոհերի թիվը հասել է 30-ի, ևս 126 մարդ վիրավորվել են: Գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն արտակարգ հանդիպումներ է ունենալու պայթյունների հետ կապված:
Պայթյունները Անկարայում տեղի են ունեցել «Աշխատանք, խաղաղություն, դեմոկրատիա» խաղաղ ցույցի ժամանակ, որի մասնակիցները թուրքական իշխանությունների և քրդերի միջև ընդհարման դեմ էին պայքարում:
Նախորդող հրապարակում՝
Անկարայում ուժգին պայթյուն է գրանցվել, կան մեծ թվով զոհեր (լուսանկարներ)