Կուբանում սուգ է հայտարարվել հրդեհի հետևանքով երեխաների մահվան կապակցությամբ
Կուբանում հրդեհի հետևանքով յոթ երեխաների մահվան կապակցությամբ այսօր սուգ է հայատարվել: Հիշեցնենք, որ երեխաները մահացել էին տանը բռնկված հրդեհի հետևանքով: 1-10 տարեկան երեխաներն առանց ծնողների էին մնացել տանը, ինչն էլ հանգեցրել էր երկու ընտանիքների ողբերգության:
«Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, տեղի ունեցածի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Անզգուշության հետևանքով մահվան հոդվածով: Նախատեսվում է մինչև 4 տարի ազատազրկում:
Կրասնոդարի նահանգապետը հանձնարարել է աջակցություն ցուցաբերել զոհված երեխաների ընտանիքներին: Այս պահին համայնքի իշխանությունները զբաղված են երեխաների հուղարկավորման նախապատրաստական աշխատանքներով: Հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ: Սգո օր հայտարարվելու կապակցությամբ հետաձգվել են բոլոր ժամանցային միջոցառումները:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, երբ սպանվել էր 7 հոգանոց մի ողջ ընտանիք, այդ թվում երկու երեխա, ոչ Հայաստանում, ոչ Շիրակում, ոչ էլ Գյումրիում սուգ չհայտարարվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին