Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ ընդունենք կամ մերժենք. Միկայել Ժան
Իշխանության զավթումը ուժի միջոցով, ժողովրդավարությանը, իրավական պետությանը, հիմնարար ազատություններին և իրավունքներին վերաբերող ոտնձգությունները մեկ այլ դարաշրջանի վարքագծեր են: Երևանում մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի բացման խոսքում ասաց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:
«Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ կարող ենք ընդունել, մերժել կախված մեր նախընտրություններից, պարագաներից շահերից: Առավել քան երբևէ վերահաստատենք, որ օրինականությունը պետք է լինի բոլորիս կանոնը, ուղենիշը, բոլորիս նկրտումը»,- նշեց նա:
Մ. Ժանի խոսքով, այսօր պետք է կարևոր ներգրավածություն ունենալ այնպիսի արդիական հարցերում, ինչպիսին են միգրացիոն հոսքերը. «Կարևոր է վերացնել ողբերգական միգրացիների խորը պատճառները, որոնք անհանդուրժելի են, այդքան նվաստացուցիչ են մարդկության համար: Մենք պետք է գտնենք լուծումները՝ լավագույն ձևով, առանց սպասելու, մենք պետք է լինենք ինովացիոն ուժերի հեղինակ: Ֆրանկոֆոնիայի ներսում մենք գիտենք, որ ժամանակը հապաղելու հնարավորություն չի տալիս: Կա մեծ հրատապություն»:
Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ ժամանակակից մարդն ապրում է դժվարության մեջ: Նրա խոսքով, ի հավելումն ավանդական ծրագրերի, պետք է իրականացնել նոր քայլեր, որոնք այլ հույս, ընտրություն կտան երիտասարդներին, քան անհույս արտագաղթը, կրոնի դիմակով մաֆիայի մեջ ներգրավվելը:
Մ. Ժանը կարևորեց նաև որակյալ կրթությունը, որն ուղեկցում է մարդուն ողջ կյանքի ընթացքում. «Պետք է հնարավորություն տանք երիտասարդներին, կանանց կարողանալ լինել նախաձեռնող, սեփական կյանքի ճարտարապետները»:
Նախորդող հրապարակումներ՝
Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ