Շինարարական վերելակի պոկվելու հետևանքով տուժածի վիճակը ծանր է
Երևանի կենտրոնում՝ Բուզանդի փողոցում երեկ ինքնաշեն վերելակի պոկվելու հետևանքով տուժած 1961 թ. ծնված Հ. Դ.-ի վիճակը գնահատվում է ծանր: Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը Panorama.am-ին հայտնեց, որ տուժածը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
«Նա ունի բազմաթիվ վնասվածքներ՝ թոքերի սալջարդ, քթի կոտրվածք, ազդոսկրի կոտրվածք և այլն»,-ասաց բժիշկը:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել 16 հարկանի կիսակառույց շինության շինարարության ժամանակ: ՏԿԱԻՆ-ից հայտնեցին, որ այդտեղ շինարարությունն իրականացնում է «Ռաֆ Ստեփ Շին» ՍՊԸ-ն: Ըստ նախարարության պաշտոնական հաղորդագրության, վերելակը եղել է արտաքին շինարարական ինքնաշեն:
Բնակիչները Panorama.am-ի հետ զրույցում նշեցին, որ շինարարական նորմերը չպահպանելու հետևանքով մի քանի տարի առաջ էլ դժբախտ պատահար տեղի ունեցած դիմացի՝ Արամի փողոցում:
Եվս մի դժբախտ պատահար գրանցվել էր Բուզանդի 89 հասցեում: Շինարարության ժամանակ կռունկավարը ընկել է և տեղում մահացել: Կռունկն ընկնելիս վնասվածել էր նաև մի կնոջ, ով այդ պահին գտնվել է ավտոմեքենայում: Ընկնող կռունկը վնասել էր նաև շենքի պատուհանները:
Նախորդող լուր՝
Արտակարգ դեպք Երևանում. Շինարարական վերելակը պոկվել է