Հրետակոծություններից վնասված Կապանի բժշկական կենտրոնն արդեն վերակառուցված շենք ունի
1959 թվականին հիմնադրված Կապանի բժշկական կենտրոնն արդեն վերակառուցված շենք ունի, որը Կապանի տարածաշրջանի բնակչությանն արդիականացված և մատչելի բժշկական ծառայություններ կմատուցի:
«Շենքը բավականին վնասվել էր հրետակոծություններից, մոտ տասը անգամ շենքի վրա գրադի արկեր են նետվել: 1991-ին էր վերջին անգամ կենտրոնը վերանորոգվել: Դրանից հետո ֆինանսական և այլ պատճառներով անգամ ըթնացիկ վերնորորոգում չէր անցել»,-լրագրողների հետ զրույցում պատմեց Կապան բժշկական կենտրոնի տնօրեն Սմբատ Օրբելյանը:
Նա հույս հայտնեց, որ հիվանդանոցի նոր ու վերազինված տեսքի հետ բժիշկները արժանի ծառայություններ կմատուցեն. «Ներքին հագեցվածության առաջընթաց ևս կա: Կարելի է ասել նոր հիվադանոց է, նոր բովանդակությամբ: Հիվանդանոցը երկրորդ մակարդակի բժշկական կենտրոն է՝ 115 մահճակալ հզորությամբ»:
Սմբատ Օրբելյանը նշեց, որ ԲԿ-ում մի քաիր մասնագետների պակաս կա,որն էլ ներկայացված են նախարարությանը: Իսկ այս պահին երեք բժիշկներ վերապաստրաստում են անցնում Երևանում՝ կենտրոնում աշխատանքի անցնելու համար:
Այսօր Կապանի ԲԿ-ի արդիկանացաված շենքի բացման արարողությանը ներկա են եղել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին