Տարին մենք պետք է փակենք պատշաճ վիճակում. Ոստիկանապետ (տեսանյութ)
Տարին մենք պետք է փակենք պատշաճ վիճակում: Դա նշանակում է՝ բարոյահոգեբանական մթնոլորտ, աշխատանքային կարգապահություն: Այդ մասին այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների 2015 թվականի ինն ամիսների գործունեության արդյունքները, որոնք ներկայացրել է վարչության պետ Աշոտ Կարապետյանը:
Վլադիմիր Գասպարյանը բարձրացրել է ոստիկանության աշխատանքը սկզբունքորեն վերափոխելու խնդիրը՝ ընդգծելով, որ չկան ի սկզբանե պատրաստ լուծումներ, և ոստիկանն իր գիտելիքների ու պատրաստականության շնորհիվ միայն կկարողանա արդյունավետ գործել բոլոր իրավիճակներում:
«Մենք գործ ունենք հասարակության, մենք գործ ունենք քաղաքացու հետ և անընդհատ աշխատում ենք ոչ ստանդարտ իրավիճակներում և նման իրավիճակներին մեր ոստիկանը պետք է պատրաստ լինի», -հայտարարել է Գասպարյանը՝ նշելով, որ ինքն առաջընթաց տեսնում է:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում