Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 9-րդ տուր

16:29 09/03/2010 » Սպորտ

Հայաստանի ֆուտզալի առաջնություն. 9-րդ տուր

Մարտի 7-ին կայացան Հայաստանի 2009-2010 թթ. ֆուտզալի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները: Ուշադրության կենտրոնում «Քախսիի» և «Էրեբունու» խաղն էր: Բանն այն է, որ «Քախսին» ընթացիկ առաջնության առաջատարն է, իսկ «Էրեբունին»` Հայաստանի գործող չեմպիոնը: Իր հավակնությունները «Քախսին», բնականաբար, պետք է ձգտեր հաստատել հենց գլխավոր մրցակցի հետ խաղում:
Ի վերջո, արձանագրվեց մարտական ոչ-ոքի: «Քախսին» այս մրցաշրջանում առաջին միավորները կորցրեց, բայց նաև կարողացավ պահպանել «Էրեբունու» նկատմամբ 5 միավորի տարբերությունը:
Մյուս խաղում «Գյումրին» դժվարին պայքարում 6:5 հաշվով պարտության մատնեց «Եվրոպային»:

«Քախսի»-«Էրեբունի» 4:4
«Քախսի» 4- Արման Սահակյան-2, Արմեն Գյուլամբարյան-1, Վլադիմիր Մխիթարյան-1:
«Էրեբունի» 4- Գրիգոր Մկրտչյան-1, Հակոբ Ուզունյան-1, Սարո Գալստյան-1, Վարդգես Իսրայելյան-1:

«Գյումրի»-«Եվրոպա» 6:5
«Գյումրի» 6- Արտյոմ Բեռնեցյան-3, Երվանդ Բայբուրդյան-2, Ստյոպա Մկրտչյան-1:
«Եվրոպա» 5- Հենրիկ Գրիգորյան-2, Մհեր Նազարեթյան-2, Խաչատուր Միքայելյան-1:

Մրցաշարային աղյուսակը 9-րդ տուրից հետո

1. «Քախսի» 7 6 1 0 62-28 19
2. «Էրեբունի» 7 4 2 1 45-22 14
3. «Գյումրի» 7 3 0 4 41-58 9
4. «Եվրոպա» 6 2 1 3 27-31 7
5. «Հրազդան» 7 0 0 7 20-56 0

10-րդ տուր

14.03.10 «Եվրոպա»-«Հրազդան»
14.03.10 «Գյումրի»-«Էրեբունի»

Ռմբարկուներ

Արմեն Գյուլամբարյան («Քախսի»)-17
Հենրիկ Գրիգորյան («Եվրոպա»)-13
Արտյոմ Բեռնեցյան («Գյումրի»)-12
Գրիգոր Կապուկրանյան («Քախսի»)-11
Սարո Գալստյան («Էրեբունի»)-9
Վանիկ Ղազարյան («Հրազդան»)-9
Արման Սահակյան («Քախսի»)-7
Վահան Սարգսյան («Էրեբունի»)-7
Արման Տոնոյան («Գյումրի»)-7
Էդգար Կիրակոսյան («Քախսի»)-7
Վլադիմիր Մխիթարյան («Քախսի»)-7
Հակոբ Արտոյան («Գյումրի»)-5
Խորեն Զարգարյան («Եվրոպա»)-5
Ռոման Չարիկյան («Էրեբունի»)-4
Վարդգես Իսրայելյան («Էրեբունի»)-4
Ավետիս Տոնելյան («Էրեբունի»)-4
Գրիգոր Սա. Մկրտչյան («Էրեբունի»)-4
Արսեն Այվազյան («Հրազդան»)-4
Արթուր Յ. Կարապետյան («Քախսի»)-4
Լևոն Ղասաբօղլյան («Քախսի»)-4
Վարդան Ռ. Հովհաննիսյան («Գյումրի»)-4
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց