- 18:05 | Աշխարհում Հարավկորեացին ձերբակալվել է Կիմ Չեն Իռի զոհասեղանը կառուցելու համար
Սեուլի իշխանությունները քաղաքացուն մեղադրել են նաև համացանցով Հյուսիսային Կորեային սատարող նյութեր տարածելու մեջ:
Աղբյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:01 | Աշխարհում «Նովայա վոլնա»-ն լքում է Յուրմալան
«Փառատոնի կազմակերպիչները չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել լատվիական կողմի հետ»,- ասել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը:
Աղբյուր`«Իտառ-Տասս» (ITAR-TASS) - 17:51 | Աշխարհում Մարկուս Մերկը ճանաչվել է լավագույն մրցավար
Գերմանացին հավաքել է 135 միավոր և բավականաչափ առաջ անցել ուրուգվայցի Խորխե Լարիոնդայից և կոլումբիացի Օսկար Ռուիսից:
- 17:46 | Աշխարհում Ադրբեջանական մանաթին մի քանի տարվա կյանք է մնացել
Փորձագետների պնդմամբ` որոշ ժամանակ հետո 100 մանաթի ($120) գնողունակությունը լինելու է 22-25 մանաթի արժեքի:
Աղբյուր`«tia.az» - 17:27 | Աշխարհում Բրազիլիան կթույլատրի ալկոհոլի վաճառքը Մունդիալի ժամանակ
Հաջորդ շաբաթվա ընթացքում հատուկ կառավարական հանձնաժողովը պետք է այդ մասին օրենք ընդունի:
Աղբյուր`«O Globo» - 17:24 | Աշխարհում Վաշինգտոնը կիսով չափ կրճատելու է Բաղդադում դեսպանատների թիվը
ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի համաձայն, 16 հազար աշխատողներից Իրաքում մնալու են 8 հազարը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:15 | Աշխարհում Ռումինիայում ձևավորվել է նոր կառավարություն
Նորանշանակ վարչապետ Միխայ Ռազվան Ունգուրեանուն հաստատել է գործադիրի կազմը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:04 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բակիևը դարձել է Բելառուսի քաղաքացի
Այդ տեղեկությունը Բելառուսի ՆԳՆ-ում ոչ հաստատել են, ոչ հերքել:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 17:00 | Աշխարհում Պատրիարք Կիրիլ. Պուտինը նախագահի ամենաիրական թեկնածուն է
«Դուք ամենամեծ հնարավորություններն ունեք` ձեր թեկնածությունն իրական պաշտոնի վերածելու համար»,-նշել է հոգևոր առաջնորդը ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 16:58 | Հայաստան Փակ են Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
Պատճառը սաստիկ բուքն է ու ցածր տեսանելիությունը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 16:47 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կօգնի Եգիպտոսում զոհվածների ընտանիքներին
Նյութական օգնությունն Եգիպտոսի ֆուտբոլային ողբերգությունից տուժած ընտանիքներին կկազմի $250 հազար:
Աղբյուր` fifa.com - 16:31 | Աշխարհում Էրդողանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց կունենան
Թուրք վարչապետը ՌԴ նախագահի հետ մտադիր է քննարկել Սիրիայի խնդիրը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 16:19 | Հայաստան ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է շրջաններում տիրող իրավիճակը եւ նախատեսված աշխատանքները:
Աղբյուր` ԼՂՀ նախագահի լրատվական ծառայություն - 16:07 | Աշխարհում Պուտինն առաջարկում է պետական կարգավիճակ շնորհել կրոնոկան կրթօջախներին
Նրա կարծիքով, եկեղեցական կազմակերպությունները պետք է կարողանան մասնակցել սոցիալական ծառայություններ մատուցելու մրցույթներին:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 15:50 | Աշխարհում Թուրքիայում ապամոնտաժվել է արձան ՀՀ զինանշանին նման լինելու պատճառով
Արձանը գտնվում էր Քյութահիա նահանգի «Դումլուփնար» համալսարանի առաջամասում:
Աղբյուր`«CnnTurk» - 15:33 | Հայաստան Վ.Վարդանյան. Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում նոր կառույցներ կլինեն
«Նման կառույցների դեպքում երկրաշարժի ժամանակ հարվածը բավականին մեղմացվում է»,- ասաց քաղաքաշինության նարարարը:
Աղբյուր`Panorama.am - 15:24 | Աշխարհում Գնդակոծություն Հոմսում. 47 զոհ
Սիրիայի կառավարական զորքերի թիրախն եղել է Բաբ-Ամրո թաղամասը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 15:09 | Աշխարհում Վրաստանում կառուցվել է Կովկասի ամենաերկար լեռնադահուկային ճոպանուղին
2450 մետրանոց փոխադրամիջոցը կգործարկվի փետրվարի 9-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 14:57 | Աշխարհում ԵԱՀԿ-ն չի հետևելու Թուրքմենստանում կայանալիք նախագահական ընտրություններին
Դիտորդական խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերելու և չի մեկնաբանելու կամ գնահատելու դրանք:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 14:49 | Հայաստան Պատգամավորները կողմ քվեարկեցին Էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարին
Նախագծի փաթեթը ընդունվեց ձայների 84 կողմ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Աղբյուր`Panorama.am - 14:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են Ասադի էլեկտրոնային փոստը
«Anonymous» խմբին հաջողվել է գաղտնազերծել արխիվը շնորհիվ պարզունակ գաղտնաբառի` 12345:
Աղբյուր`newsru.com - 13:50 | Աշխարհում Թուրքիան դադարեցրել է ադրբեջանական գազի տարանցումը Հունաստան
Պատճառը Շահ-Դենիզի պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Ռադիոազադլիգ» - 13:40 | Աշխարհում Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում է ամենացուրտ եղանակը
Մերձմոսկովյան շրջաններում գրանցվելու է մինչև -35 աստիճանի ցուրտ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 13:32 | Աշխարհում Ուկրաինայի ամենամեծ եկեղեցին հայկական է լինելու
Եկեղեցու շինարարության համար միջոցները տրամադրել են տեղի հայերը:
Աղբյուր`«Կոմսոմոլսկայա Պրավդա» (“Комсомольская правда”) - 13:28 | Աշխարհում Թուրքիան Հայոց Ցեղասպանության խնդրով օգնություն է խնդրել գերմանացիներից
Նախարար Էգեմեն Բաղըշն ակնկալել է երկրի պատմական արխիվներից ստանալ փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն 1915. թ. դեպքերի վրա:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:19 | Աշխարհում Չինաստանը կիսով չափ կրճատում է Իրանից գնվող նավթի քանակը
Դրա փոխարեն Պեկինն ավելացրել է Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Անգոլայից և Նիգերիայից ներկրվող նավթի ծավալները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:09 | Աշխարհում Բերեզովսկին 7 տարի անց կրկին «Դինամոյի» դարպասապահն է
ՀԱՀ նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսին և անառիկ պահել արդեն «Դինամոյի» դարպասը:
Աղբյուր` fcdinamo.ru
- 12:56 | Աշխարհում Զյուգանովն ու Պրոխորովը մասնակցելու են քաղաքական բանավեճերին
Նրանք հաստատել են իրենց մտադրությունը` չնայած քննարկումներին Վլադիմիր Պուտինի չմասնակցելու փաստին:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 12:49 | Աշխարհում Ռուսաստանում խստացրել են մանկապիղծների նկատմամբ պատիժը
Այդ բնույթի հանցագործություն կատարածների համար նախատեսվում է քիմիական եղանակով ամլացում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:45 | Աշխարհում Վատ եղանակի պատճառով փակվում են Վրաստանի դպրոցները
Հանրակրթական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 13-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:36 | Հայաստան Հայաստանում է ՌԴ ԱԽ քարտուղար Ն.Պատրուշևը
Նախատեսվում են ընդլայնված կազմով հանդիպումներ և այցի արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրում:
Աղբյուր`ԱԱԽ մամուլի գրասենյակ - 12:33 | Աշխարհում Վրացի ընդդիմադիրների մի մասը սատարում է Իվանիշվիլիին
Միլիարդատերն առաջարկել է գալիք ընտրություններից առաջ պայմանավորվել մեծամասնական միասնական թեկնածուների հարցում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:24 | Աշխարհում Ձնաբուքը Իտալիայում վնասել է զբոսաշրջությանը
Ձյան գերության մեջ են հայտնվել Ռիմինի քաղաքում հանգստացող մարդիկ:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 11:53 | Աշխարհում Եգիպտոսի խորհրդարանը սառեցրել է Սիրիայի խորհրդարանի հետ կապերը
Որոշումը գործելու է մինչև Բաշար Ասադի կողմից երկրի ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցումը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 11:48 | Աշխարհում Իսրայելի քաղծառայողները գործադուլ են սկսել
Նրանք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմաննները:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:43 | Աշխարհում Խցանվել են Թբիլիսիի ճանապարհները
Պատճառը երեկվանից տեղացող առատ ձյունն է:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия)
- 11:39 | Աշխարհում Խոշոր վթար Հնդկաստանում. 26 զոհ
Վիրավորներից 10-ը ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Աղբյուր`«ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 11:22 | Աշխարհում Ինտիգամ Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից
«Երկրի իշխանությունը վստահ չէ սեփական լեգիտիմության վրա»,- ասել է իրավապաշպանը:
Աղբյուր` «Թուրան» - 11:17 | Աշխարհում Արգենտինան բողոք կներկայացնի Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ում
Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան զինուժ է կուտակում Հարավային Ատլանտիկայում Ֆոլքլենդյան կղզիների մոտ:
Աղբյուր`«ԲիԲիՍի» (BBC) - 11:10 | Աշխարհում Մոսկվայում ինքնասպանություն են գործել 2 դպրոցական
14-ամյա աշակերտուհիներն իրենց կյանքին վերջ են տվել բազմահարկ շենքի կտուրից ցած նետվելով:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru)
- 10:42 | Աշխարհում Գտնվել է մոլորակի առաջին կենդանին
Այն նման է եղել ժամանակակից ծովային սպունգին և հայտնաբերվել է Նամիբիի ազգային պարկի տարածքում:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:35 | Աշխարհում Ադրբեջանը դադարեցրել է գազի առաքումը Թուրքիա և Վրաստան
Պատճառը Շահ-Դենիզ հանքավայրի շրջանում գտնվող պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 10:25 | Հայաստան ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Դրանք են` Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 10:23 | Աշխարհում ՌԴ ԱԳՆ. Ասադը համաձայնել է պատվիրակություն ուղարկել Մոսկվա
Այդպիսով Սիրիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի աջակցությունը` երկրում ստեղծված իրադրությունը հաղթահարելու հարցում:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:19 | Աշխարհում Մաքքեյնը ԱՄՆ-ին կոչ է արել զինել սիրիացի ընդդիմադիրներին
«Մենք պետք է սկսենք վերանայել բոլոր տարբերակները»,-նշել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:18 | Աշխարհում Պարսից ծոցի արաբական երկրները ետ են կանչել Սիրիայում իրենց դեսպաններին
Նման որոշում են կայացրել Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:11 | Աշխարհում Տիմոշենկոն բանտից կոչ է արել ընդդիմությանը միավորվել
«Դա կարող է արդյունավետ լինել խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար»,-գտնում է նա:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:02 | Հայաստան Ադրբեջանի ՊՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել ԼՂ կարգավորմանը
«Ուստի մենք ստիպված ենք «բռնագրավված տարածքներն» ազատագրել այլ ուղիներով»,-հայտարարել է Սաֆար Աբիևը:
Աղբյուր` «Ինտերֆաքս» (Интерфакс) - 09:55 | Հայաստան Տավուշի մարզի ոստիկանապետը` Կոտայքի մարզպետ
«Հայացքի» տեղեկություններով` այդ պաշտոնում Վլադ Վարդանյանը կնշանակվի խորհրդարանական ընտրություններից հետո:
- 09:47 | Հայաստան Մանկապիղծ Սերոբին գուցե տանեն ԱՄՆ
Դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է հրաժարվում է վիրահատվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
- 09:34 | Հայաստան ՍԴՀԿ-ի նոր օրհներգը` «Բատյանա կոմբատ»
Նման օրհներգ հաստատելու առաջարկը ներկայացված է «Առավոտ» թերթի խմբագրականում:
- 09:27 | Աշխարհում Վախճանվել է Առաջին աշխարհամարտի վերջին մասնակիցը
Ֆլորանս Գրինը երկու շաբաթից պիտի դառնար 111 տարեկան:
Աղբյուր`Ուտրո.ռու (Utro.ru) - 09:17 | Հայաստան Սյունիքի մարզպետը դատի է տալիս լրատվամիջոցներին
Պատճառը «Ժամանակ» թերթի հարցազրույցն է, որտեղ մարզպետը անպատշաճ առաջարկ է արել լրագրողին: Աղբյուր`«Երկիր»
- 09:10 | Աշխարհում Փոլ Մակքարտնին ու Էլթոն Ջոնը կերգեն թագուհու համար
Համերգը վերջին տարիների ամենակենդանի ու մասշտաբային ներկայացումն է լինելու:
- 09:04 | Աշխարհում Անօդաչու սարքը Պակիստանում հարված է հասցրել
Ութ հոգի մահացել են, ևս երկուսը` վիրավորվել:
Աղբյուր` «ԲիԲիՍի» (BBC)
20:55 09/03/2010 » Սպորտ
Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ
Ամերիկացի գերմիջինքաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Անդրե Դիրրելը մասամբ ներկայացրել է իր պլանները, թե ինչպես է պատրաստվում մարտի 27-ին հաղթել հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին:
«Աբրահամի դեմ կանգնել պարզապես չի կարելի: Նրա հզորությունն արդեն խոսուն է: Դիտել եմ Թեյլորի հետ նրա մենամարտը և տեսել եմ, թե ինչ եղավ Ջերմեյնի հետ, ով կանգնել էր Արթուրի դեմ: Այդ սխալը ես չեմ կրկնի: Աբրահամն ասում է, որ ռինգում իրականացնելու է հատուկ մշակված պլանը, և ես դրան հավատում եմ: Ինքս նույնպես այդպես եմ վարվելու»,- Անդրե Դիրրելի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը:
Այժմ Ավստրալիայում բնակվող պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկտոր Օգանովը, ով նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, ռինգ դուրս կգա ապրիլի 8-ին Ավստրալիայի Պիմոնտ քաղաքում: 10 ռաունդից բաղկացած մենամարտում նա կպայքարի երկրորդ միջինքաշային կարգում Ավստրալիայի չեմպիոնի կոչման համար: Նրա մրցակիցը, ինչպես հայտնում է allboxing.ru-ն, գործող չեմպիոն 25-ամյա Մայքլ Բոլլինգն է, ով առայժմ ոչ մի պարտություն չի կրել:
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանն աշխարհի առաջիկա առաջնությունից հետո կարող է գլխավորել Ալժիրի հավաքականը: Այդ առիթով Ալժիրի նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկը հանդիպել է Զիզուի հետ, ում ծնողները ծնվել են հենց աֆրիկյան այդ երկրում, և առաջարկել է աշխարհի առաջնությունից հետո ստանձնել Ալժիրի ազգային հավաքականի ղեկը: Հանդիպմանը ներկա են եղել Զիդանի հայրը, ինչպես նաև նախագահի եղբայրները:
Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», Ալժիրի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ռաբահ Սադանեի պայմանագրի ժամկետն ավարտվում է հենց աշխարհի առաջնությունից հետո, և, ըստ էության, նոր պայմանագիր նրան չի առաջարկվի:
Զիդանը նախագահից խնդրել է որոշակի ժամանակ` այդ մասին լրջորեն մտածելու համար…
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն հայտնվել է ծանր ընտրության առջև: Նա պետք է հայտարարի այն 23 ֆուտբոլիստների անունները, ովքեր իրավունք կստանան մասնակցել աշխարհի 2010 թ. առաջնության եզրափակիչ փուլին: Առավել ճիշտ որոշում կայացնելու համար Ֆաբիոն որոշել է թիմի կազմը հրապարակել մայիսի 30-ին` Ճապոնիայի ընտրանու հետ կայանալիք ընկերական խաղից հետո:
Մինչ այդ հանդիպումը անգլիացիները կանցկացնեն մեկշաբաթյա հավաք Ավստրիայում, որին կմասնակցեն հավակնորդ 30 ֆուտբոլիստները…
Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ջո Քոուլն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե ներկայիս թիմը ցանկություն չհայտնի երկարաձգել պայմանագրի ժամկետը: Հիմա Քոուլը «Չելսիում» շաբաթական ստանում է 80 հազար ֆունտ ստեռլինգ, սակայն ֆուտբոլիստն ուզում է շատ ավելին` 100 հազար ֆունտ ստեռլինգ: Ինչպես հայտնում է «Daily Express»-ը, գումարի ավելացման առումով բանակցություններն այս պահին չեն շարունակվում: Քոուլը դժգոհ է իրադարձությունների նման ընթացքից, ինչպես նաև վնասվածքի պատճառով իննամսյա ընդմիջումից հետո խաղային պրակտիկայի պակասից: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ապա շատ հնարավոր է, որ Քոուլն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»…
Լոնդոնի «Արսենալի» նախկին խորհրդանիշ Տյերի Անրին կարծում է, որ իր նախկին թիմն ունի բոլոր հնարավորությունները` Անգլիայի առաջնությունում հաղթանակ տոնելու համար:
«Բարսելոնի» ներկայիս առաջատարը հայտարարել է, որ այսպես մտածում էր մրցաշրջանի սկզբին և իր կարծիքը չի փոխել…
«Արքայական ակումբի» ֆուտբոլիստ Գուտին պատմել է այն մասին, թե ինչպիսի տրամադրվածությամբ է Մադրիդի «Ռեալը» պատրաստվում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում ֆրանսիական «Լիոնի» հետ պատասխան հանդիպմանը, որը տեղի կունենա մարտի 10-ին, Մադրիդում: Հիշեցնենք, որ առաջին խաղում Մանուել Պելեգրինիի սաներն անակնկալ` 0:1 հաշվով զիջել են «Լիոնին»…
Դեկուի երկրպագուները կարող են ուրախանալ, քանի որ ծնկի վնասվածքից հետո պորտուգալացի ֆուտբոլիստը վերականգնվել է և իր ներկայիս թիմի` «Չելսիի» կազմում կարող է մասնակցել Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի` «Ստոկ Սիթիի» հետ հանդիպմանը:
«Ես ինձ բավական լավ եմ զգում: Նախորդ շաբաթ ջանասիրաբար մարզվել եմ ընդհանուր խմբում, և այժմ առողջական խնդիրներս մնացել են հետևում: Մարզվել եմ հիմնական կազմի ֆուտբոլիստների բացակայության պայմաններում, քանի որ նրանք հավաքականների կազմերում մասնակցում էին միջազգային հանդիպումների: Բայց երիտասարդ ֆուտբոլիստների հետ նույնպես մարզվելը հաճելի էր: Նրանք հիանալի տղաներ են»,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է Դեկուն:
Իտալական «Միլանի» ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, չնայած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին` սեփական հարկի տակ կայացած խաղում «Մանչեսթեր Յունայթեդից» 2:3 հաշվով կրած պարտությանը, վստահ է, որ իր թիմն առաջվա պես հնարավորություններ ունի` հաջորդ փուլ դուրս գալու համար:
«Իհարկե, մենք կարող ենք հաղթել մանկունիանցիներին: Թե ինձ, թե իմ թիմի`«Միլանի» համար, այս հանդիպումն սկզբունքային է: Դժվար է լինելու, մենք դա բոլորս էլ գիտակցում ենք, սակայն վստահ եմ, որ եթե մենք ցուցադրենք այն ֆուտբոլը, որը բնորոշ է մեզ, ապա հաջողությունը շատ մոտ կլինի: Իսկ եթե սկսենք գոլեր խփել, նշանակում է` կունենանք հնարավորություններ` դուրս գալու հաջորդ փուլ»,- Բեքհեմի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն…
Լոնդոնի «Արսենալը» լուրջ կորուստ ունի: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում պորտուգալական «Պորտուի» հետ այսօր կայանալիք պատասխան հանդիպմանը (առաջին խաղում լոնդոնցիները պարտվել են 1:2 հաշվով) վնասվածքի պատճառով չի մասնակցի Սեսկ Ֆաբրեգասը: Այդ մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:
«Սեսկը «Պորտուի» դեմ չի խաղա,- ասել է նա:- Նրա մկանը ձգված է, և ես չեմ համարձակվում Ֆաբրեգասին ընդգրկել թիմի կազմում: Հույս ունեի, որ հանդիպումից առաջ կհասցնի ապաքինվել, որովհետև մենք նրա նկատմամբ շատ ուշադիր էինք, սակայն, ցավոք, այդպես չեղավ: Չենք ուզում խորացնել վնասվածքը, ուստի որոշեցինք խաղալ առանց այդ ֆուտբոլիստի և խուսափել հնարավոր տհաճություններից»…
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան կարող է պատժել «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդին: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
Անգլիացի ֆուտբոլիստը, ով վերջերս ավագի թևկապը ստացել է նաև երկրի ազգային հավաքականում, «Ուիգանի» հետ հանդիպման մրցավարին վիրավորել է անարժան ժեստով: 81-րդ րոպեին Ջերարդը դեղին քարտ է ստացել, որից հետո ոչ համապատասխան ժեստով է իր բողոքն արտահայտել, և դա աննկատ չի մնացել:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատասխան հանդիպումից առաջ «Միլանի» նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին իր կարծիքն է հայտնել, թե ինչի շնորհիվ թիմը կարող է հաղթահարել մանկունիանցիների արգելքը: Հիշեցնենք, որ «Սան Սիրոյում» տեղի ունեցած առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է 3:2 հաշվով, և այժմ «Միլանը» մրցակցի հարկի տակ խաղում պետք է հաղթի 2 գնդակի տարբերությամբ` հաջորդ փուլ մտնելու համար…
Իտալական «Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին մինչև հիմա չի որոշել` արդյոք մոտ ժամանակներս կվերադառնա՞ երկրի ազգային հավաքական, թե՞ ոչ: Այս մասին հայտնում է «Canal+»-ը:
Հռոմեական ակումբի առաջատարը հայտարարել է ազգային թիմում ելույթներն ավարտելու մասին 2006 թ. հաղթական աշխարհի առաջնությունից հետո, սակայն ավելի ուշ միտքը փոխել է և ցանկություն հայտնել` մեկնելու Հարավաֆրիկյան Հանրապետություն:
Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչ Մարչելլո Լիպպին, իր հերթին, պաշտոնապես երբեք չի հրաժարվել Տոտտիից, սակայն, այնուամենայնիվ, Կամերունի հավաքականի հետ վերջին ստուգողական խաղում Ֆրանչեսկոյին չընդգրկեց թիմի հայտացուցակում…
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
18:09 08/02/2012 » Տնտեսություն
18:07 08/02/2012 » Հասարակություն
Քննարկվել են Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր
17:57 08/02/2012 » Սպորտ
Գվարդիոլա. «Իմ ֆուտբոլիստները ցանկանում են դուրս գալ գավաթի խաղարկության եզրափակիչ»
17:57 08/02/2012 » Իրավունք
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փաստաբաններն ու ոստիկանները կհամագործակցեն
17:54 08/02/2012 » Մշակույթ








ԳԴՀ դեսպան. Սերնդափոխության կարիք կա նաև կուսակցություններում
«Ես իհարկե զգույշ կլինեմ Հայաստանը կոչել եվրոպական կամ ոչ եվրոպական երկիր: Թերևս քրիստոնեական մշակույթի տեսանկյունից, Հայաստանն անշուշտ խորապես ներհյուսված է եվրոպական արժեհամակարգին»:
Փորձագետներ. Ահաբեկիչների գործունեությունն Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության տեսանկյունից
«Ըստ արևմտյան մի շարք աղբյուրների `արդեն 1980-ականների վերջին «Ալ-Կաիդան» Բաքվում հիմնել էր իր գրասենյակը և աջակցել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»
Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս
«Ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը»: