- 18:01 | Աշխարհում «Նովայա վոլնա»-ն լքում է Յուրմալան
«Փառատոնի կազմակերպիչները չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել լատվիական կողմի հետ»,- ասել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը:
Աղբյուր`«Իտառ-Տասս» (ITAR-TASS) - 17:51 | Աշխարհում Մարկուս Մերկը ճանաչվել է լավագույն մրցավար
Գերմանացին հավաքել է 135 միավոր և բավականաչափ առաջ անցել ուրուգվայցի Խորխե Լարիոնդայից և կոլումբիացի Օսկար Ռուիսից:
- 17:46 | Աշխարհում Ադրբեջանական մանաթին մի քանի տարվա կյանք է մնացել
Փորձագետների պնդմամբ` որոշ ժամանակ հետո 100 մանաթի ($120) գնողունակությունը լինելու է 22-25 մանաթի արժեքի:
Աղբյուր`«tia.az» - 17:27 | Աշխարհում Բրազիլիան կթույլատրի ալկոհոլի վաճառքը Մունդիալի ժամանակ
Հաջորդ շաբաթվա ընթացքում հատուկ կառավարական հանձնաժողովը պետք է այդ մասին օրենք ընդունի:
Աղբյուր`«O Globo» - 17:24 | Աշխարհում Վաշինգտոնը կիսով չափ կրճատելու է Բաղդադում դեսպանատների թիվը
ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի համաձայն, 16 հազար աշխատողներից Իրաքում մնալու են 8 հազարը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:15 | Աշխարհում Ռումինիայում ձևավորվել է նոր կառավարություն
Նորանշանակ վարչապետ Միխայ Ռազվան Ունգուրեանուն հաստատել է գործադիրի կազմը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:04 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բակիևը դարձել է Բելառուսի քաղաքացի
Այդ տեղեկությունը Բելառուսի ՆԳՆ-ում ոչ հաստատել են, ոչ հերքել:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 17:00 | Աշխարհում Պատրիարք Կիրիլ. Պուտինը նախագահի ամենաիրական թեկնածուն է
«Դուք ամենամեծ հնարավորություններն ունեք` ձեր թեկնածությունն իրական պաշտոնի վերածելու համար»,-նշել է հոգևոր առաջնորդը ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 16:58 | Հայաստան Փակ են Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
Պատճառը սաստիկ բուքն է ու ցածր տեսանելիությունը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 16:47 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կօգնի Եգիպտոսում զոհվածների ընտանիքներին
Նյութական օգնությունն Եգիպտոսի ֆուտբոլային ողբերգությունից տուժած ընտանիքներին կկազմի $250 հազար:
Աղբյուր` fifa.com - 16:31 | Աշխարհում Էրդողանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց կունենան
Թուրք վարչապետը ՌԴ նախագահի հետ մտադիր է քննարկել Սիրիայի խնդիրը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 16:19 | Հայաստան ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է շրջաններում տիրող իրավիճակը եւ նախատեսված աշխատանքները:
Աղբյուր` ԼՂՀ նախագահի լրատվական ծառայություն - 16:07 | Աշխարհում Պուտինն առաջարկում է պետական կարգավիճակ շնորհել կրոնոկան կրթօջախներին
Նրա կարծիքով, եկեղեցական կազմակերպությունները պետք է կարողանան մասնակցել սոցիալական ծառայություններ մատուցելու մրցույթներին:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 15:50 | Աշխարհում Թուրքիայում ապամոնտաժվել է արձան ՀՀ զինանշանին նման լինելու պատճառով
Արձանը գտնվում էր Քյութահիա նահանգի «Դումլուփնար» համալսարանի առաջամասում:
Աղբյուր`«CnnTurk» - 15:33 | Հայաստան Վ.Վարդանյան. Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում նոր կառույցներ կլինեն
«Նման կառույցների դեպքում երկրաշարժի ժամանակ հարվածը բավականին մեղմացվում է»,- ասաց քաղաքաշինության նարարարը:
Աղբյուր`Panorama.am - 15:24 | Աշխարհում Գնդակոծություն Հոմսում. 47 զոհ
Սիրիայի կառավարական զորքերի թիրախն եղել է Բաբ-Ամրո թաղամասը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 15:09 | Աշխարհում Վրաստանում կառուցվել է Կովկասի ամենաերկար լեռնադահուկային ճոպանուղին
2450 մետրանոց փոխադրամիջոցը կգործարկվի փետրվարի 9-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 14:57 | Աշխարհում ԵԱՀԿ-ն չի հետևելու Թուրքմենստանում կայանալիք նախագահական ընտրություններին
Դիտորդական խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերելու և չի մեկնաբանելու կամ գնահատելու դրանք:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 14:49 | Հայաստան Պատգամավորները կողմ քվեարկեցին Էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարին
Նախագծի փաթեթը ընդունվեց ձայների 84 կողմ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Աղբյուր`Panorama.am - 14:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են Ասադի էլեկտրոնային փոստը
«Anonymous» խմբին հաջողվել է գաղտնազերծել արխիվը շնորհիվ պարզունակ գաղտնաբառի` 12345:
Աղբյուր`newsru.com - 13:50 | Աշխարհում Թուրքիան դադարեցրել է ադրբեջանական գազի տարանցումը Հունաստան
Պատճառը Շահ-Դենիզի պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Ռադիոազադլիգ» - 13:40 | Աշխարհում Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում է ամենացուրտ եղանակը
Մերձմոսկովյան շրջաններում գրանցվելու է մինչև -35 աստիճանի ցուրտ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 13:32 | Աշխարհում Ուկրաինայի ամենամեծ եկեղեցին հայկական է լինելու
Եկեղեցու շինարարության համար միջոցները տրամադրել են տեղի հայերը:
Աղբյուր`«Կոմսոմոլսկայա Պրավդա» (“Комсомольская правда”) - 13:28 | Աշխարհում Թուրքիան Հայոց Ցեղասպանության խնդրով օգնություն է խնդրել գերմանացիներից
Նախարար Էգեմեն Բաղըշն ակնկալել է երկրի պատմական արխիվներից ստանալ փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն 1915. թ. դեպքերի վրա:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:19 | Աշխարհում Չինաստանը կիսով չափ կրճատում է Իրանից գնվող նավթի քանակը
Դրա փոխարեն Պեկինն ավելացրել է Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Անգոլայից և Նիգերիայից ներկրվող նավթի ծավալները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:09 | Աշխարհում Բերեզովսկին 7 տարի անց կրկին «Դինամոյի» դարպասապահն է
ՀԱՀ նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսին և անառիկ պահել արդեն «Դինամոյի» դարպասը:
Աղբյուր` fcdinamo.ru
- 12:56 | Աշխարհում Զյուգանովն ու Պրոխորովը մասնակցելու են քաղաքական բանավեճերին
Նրանք հաստատել են իրենց մտադրությունը` չնայած քննարկումներին Վլադիմիր Պուտինի չմասնակցելու փաստին:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 12:49 | Աշխարհում Ռուսաստանում խստացրել են մանկապիղծների նկատմամբ պատիժը
Այդ բնույթի հանցագործություն կատարածների համար նախատեսվում է քիմիական եղանակով ամլացում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:45 | Աշխարհում Վատ եղանակի պատճառով փակվում են Վրաստանի դպրոցները
Հանրակրթական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 13-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:36 | Հայաստան Հայաստանում է ՌԴ ԱԽ քարտուղար Ն.Պատրուշևը
Նախատեսվում են ընդլայնված կազմով հանդիպումներ և այցի արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրում:
Աղբյուր`ԱԱԽ մամուլի գրասենյակ - 12:33 | Աշխարհում Վրացի ընդդիմադիրների մի մասը սատարում է Իվանիշվիլիին
Միլիարդատերն առաջարկել է գալիք ընտրություններից առաջ պայմանավորվել մեծամասնական միասնական թեկնածուների հարցում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:24 | Աշխարհում Ձնաբուքը Իտալիայում վնասել է զբոսաշրջությանը
Ձյան գերության մեջ են հայտնվել Ռիմինի քաղաքում հանգստացող մարդիկ:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 11:53 | Աշխարհում Եգիպտոսի խորհրդարանը սառեցրել է Սիրիայի խորհրդարանի հետ կապերը
Որոշումը գործելու է մինչև Բաշար Ասադի կողմից երկրի ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցումը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 11:48 | Աշխարհում Իսրայելի քաղծառայողները գործադուլ են սկսել
Նրանք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմաննները:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:43 | Աշխարհում Խցանվել են Թբիլիսիի ճանապարհները
Պատճառը երեկվանից տեղացող առատ ձյունն է:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия)
- 11:39 | Աշխարհում Խոշոր վթար Հնդկաստանում. 26 զոհ
Վիրավորներից 10-ը ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Աղբյուր`«ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 11:22 | Աշխարհում Ինտիգամ Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից
«Երկրի իշխանությունը վստահ չէ սեփական լեգիտիմության վրա»,- ասել է իրավապաշպանը:
Աղբյուր` «Թուրան» - 11:17 | Աշխարհում Արգենտինան բողոք կներկայացնի Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ում
Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան զինուժ է կուտակում Հարավային Ատլանտիկայում Ֆոլքլենդյան կղզիների մոտ:
Աղբյուր`«ԲիԲիՍի» (BBC) - 11:10 | Աշխարհում Մոսկվայում ինքնասպանություն են գործել 2 դպրոցական
14-ամյա աշակերտուհիներն իրենց կյանքին վերջ են տվել բազմահարկ շենքի կտուրից ցած նետվելով:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru)
- 10:42 | Աշխարհում Գտնվել է մոլորակի առաջին կենդանին
Այն նման է եղել ժամանակակից ծովային սպունգին և հայտնաբերվել է Նամիբիի ազգային պարկի տարածքում:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:35 | Աշխարհում Ադրբեջանը դադարեցրել է գազի առաքումը Թուրքիա և Վրաստան
Պատճառը Շահ-Դենիզ հանքավայրի շրջանում գտնվող պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 10:25 | Հայաստան ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Դրանք են` Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 10:23 | Աշխարհում ՌԴ ԱԳՆ. Ասադը համաձայնել է պատվիրակություն ուղարկել Մոսկվա
Այդպիսով Սիրիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի աջակցությունը` երկրում ստեղծված իրադրությունը հաղթահարելու հարցում:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:19 | Աշխարհում Մաքքեյնը ԱՄՆ-ին կոչ է արել զինել սիրիացի ընդդիմադիրներին
«Մենք պետք է սկսենք վերանայել բոլոր տարբերակները»,-նշել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:18 | Աշխարհում Պարսից ծոցի արաբական երկրները ետ են կանչել Սիրիայում իրենց դեսպաններին
Նման որոշում են կայացրել Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:11 | Աշխարհում Տիմոշենկոն բանտից կոչ է արել ընդդիմությանը միավորվել
«Դա կարող է արդյունավետ լինել խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար»,-գտնում է նա:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:02 | Հայաստան Ադրբեջանի ՊՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել ԼՂ կարգավորմանը
«Ուստի մենք ստիպված ենք «բռնագրավված տարածքներն» ազատագրել այլ ուղիներով»,-հայտարարել է Սաֆար Աբիևը:
Աղբյուր` «Ինտերֆաքս» (Интерфакс) - 09:55 | Հայաստան Տավուշի մարզի ոստիկանապետը` Կոտայքի մարզպետ
«Հայացքի» տեղեկություններով` այդ պաշտոնում Վլադ Վարդանյանը կնշանակվի խորհրդարանական ընտրություններից հետո:
- 09:47 | Հայաստան Մանկապիղծ Սերոբին գուցե տանեն ԱՄՆ
Դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է հրաժարվում է վիրահատվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
- 09:34 | Հայաստան ՍԴՀԿ-ի նոր օրհներգը` «Բատյանա կոմբատ»
Նման օրհներգ հաստատելու առաջարկը ներկայացված է «Առավոտ» թերթի խմբագրականում:
- 09:27 | Աշխարհում Վախճանվել է Առաջին աշխարհամարտի վերջին մասնակիցը
Ֆլորանս Գրինը երկու շաբաթից պիտի դառնար 111 տարեկան:
Աղբյուր`Ուտրո.ռու (Utro.ru) - 09:17 | Հայաստան Սյունիքի մարզպետը դատի է տալիս լրատվամիջոցներին
Պատճառը «Ժամանակ» թերթի հարցազրույցն է, որտեղ մարզպետը անպատշաճ առաջարկ է արել լրագրողին: Աղբյուր`«Երկիր»
- 09:10 | Աշխարհում Փոլ Մակքարտնին ու Էլթոն Ջոնը կերգեն թագուհու համար
Համերգը վերջին տարիների ամենակենդանի ու մասշտաբային ներկայացումն է լինելու:
- 09:04 | Աշխարհում Անօդաչու սարքը Պակիստանում հարված է հասցրել
Ութ հոգի մահացել են, ևս երկուսը` վիրավորվել:
Աղբյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 19:21 | Տարածաշրջան ՌԴ-ում Ցխինվալը ներկայացնող դեսպանն ուզում է դառնալ Հարավային Օսիայի նախագահ
Դմիտրի Մեդոևը սակայն ընդգծել է, որ իր որոշումը համաձայնեցված չէ Կրեմլի հետ:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru)
20:56 10/03/2010 » Սպորտ
Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Պորտուի» հետ պատասխան խաղում 5:0 հաշվով տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է շռայլել կիսապաշտպան Սամիր Նասրիի հասցեին: Այս մասին հայտնում է eurosport.ru-ն:
«Արսենալի» մարզչին հատկապես տպավորել է ֆրանսիացի ֆուտբոլիստի խփած գոլը…
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակներում «Միլանի» հետ կայանալիք պատասխան հանդիպման նախօրեին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը դրական է արտահայտվել իտալական թիմերի մասին: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Ըստ իս` ամեն տարի եվրոպական ֆուտբոլը լուրջ փոփոխություններ է կրում: Վերջին տարիներին իտալական թիմերն այնքան լավ չէին խաղում, որքան իսպանական ու անգլիական ակումբները: Բայց ինչ-որ բան արդեն փոխվել է, և Իտալիայի ներկայացուցիչներն ընթացիկ մրցաշրջանում զգալիորեն ավելի բարձրակարգ խաղ են ցուցադրում: Այնպես որ, մենք առաջընթացի մեծ քայլ կկատարենք, եթե կարողանանք սեփական հարկի տակ խաղում հաղթահարել «Միլանի» արգելքը»,- շեշտել է շոտլանդացի մասնագետը:
Լոնդոնի «Արսենալի» ավագ Սեսկ Ֆաբրեգասը շատ է ուզում Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում հասնել եզրափակիչ, որը տեղի կունենա Մադրիդի «Ռեալի» մարզադաշտում` «Սանտյագո Բեռնաբեուում»:
«Շատ եմ ուզում խաղալ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: Իսկ եթե այդ խաղում մեր մրցակիցը «Ռեալը» դառնա, պարզապես հիանալի կլինի»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերել է TVE-ն:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումից հետո իտալական «Ֆիորենտինայի» երկրպագուները «Բավարիայի» ֆուտբոլիստներին գող են անվանել: Ինչպես տեղեկացնում է eurosport.ru-ն, ֆանատների նման արձագանքի պատճառն այն երկրորդ գոլն է, որը գերմանական գրանդ թիմի ֆուտբոլիստները խփել էին առաջին խաղում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Միրոսլավ Կլոզեն ակնհայտ խաղից դուրս վիճակից էր գրավել մրցակցի դարպասը` 2:1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին…
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ռոնալդինյոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում իր թիմի համար գլխավոր սպառնալիք է համարում «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ուեյն Ռունիին: Եվ դա բնական է. չէ՞ որ առաջին խաղում «Միլանը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով զիջել է անգլիական թիմին, որի կազմում Ռունին երկու գոլի հեղինակ է դարձել…
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը AS թերթին տված հարցազրույցում խոսել է ֆրանսիական «Լիոնի» հետ Չեմպիոնների լիգայի շրջանակներում պատասխան հանդիպումից իր սպասելիքների մասին: Նա միաժամանակ «Արքայական թիմի» երկրպագուներին կոչ է արել ակտիվորեն աջակցել իրենց: Այս մասին տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը»…
Անգլիական «Պորտսմուտին» չեն թույլատրի հաջորդ մրցաշրջանում հանդես գալ եվրոպական ակումբային մրցաշարերում, նույնիսկ եթե ակումբին հաջողվի նվաճել Անգլիայի գավաթը: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում «Պորտսմուտը» պարտության է մատնել «Բիրմինգհեմին» և կիսաեզրափակչում պետք է մրցակցի «Ֆուլհեմ»-«Տոտենհեմ» զույգի հաղթողի հետ:
Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի հանդիպումները, ինչպես հայտնի է, տեղի են ունենում «Ուեմբլի» մարզադաշտում: Մրցաշարի հաղթողը միանգամից Եվրոպայի լիգայում հանդես գալու ուղեգիր է նվաճում, իսկ եզրափակչի մյուս մասնակիցը նման հնարավորություն կստանա միայն այն դեպքում, եթե գավաթակիրը Պրեմիեր լիգայի արդյունքներով արդեն եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցության իրավունք է ձեռք բերել: Ավելացնենք, որ կիսաեզրափակիչ մյուս խաղում հանդիպելու են «Աստոն Վիլլան» ու «Չելսին»…
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կցանկանար հանդիպել անգլիական ակումբների` «Չելսիի» կամ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
«Տարօրինակ զգացողություն ունեմ, որ ավելի լավ կլինի` վիճակահանությունը քառորդ եզրափակչում մեր դեմ հանի անգլիական ակումբներից որևէ մեկին: Ընթացիկ մրցաշրջանում անհաջող ենք խաղացել «Չելսիի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումներում, ուստի նրանց հետ խաղերը մեզ ռևանշի հասնելու հնարավորություն կտան»,- Վենգերի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ մի քիչ նյարդայնանում է, քանի որ երկար բացակայությունից հետո կրկին հնարավորություն ունի հայտնվել «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում: Նա հայտարարել է, որ իր կյանքում առաջին անգամ «կարմիր սատանաներին» պարտություն է մաղթում:
Հիշեցնենք, որ այսօր երեկոյան «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Միլան» պատասխան հանդիպումը: «Սան Սիրոյում» կայացած առաջին խաղում միլանցիները պարտվել են 2:3 հաշվով, իսկ Բեքհեմը խաղադաշտ էր մտել թիմի հիմնական կազմում:
Անգլիայի հավաքականի 34-ամյա խաղացողը, ով «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացել է 7 տարի առաջ, այլ թիմի ֆուտբոլիստի կարգավիճակում առաջին անգամ կհայտնվի «Օլդ Տրաֆֆորդում»: Երեկ Դևիդը «Միլանի» իր խաղընկերների հետ միասին արդեն ժամանել է Մանչեսթեր: Սպասվում է, որ անգլիացի երկրպագուները ջերմորեն կընդունեն իրենց երբեմնի աստղին…
Իտալական «Ինտերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով որակազրկման պատճառով բաց է թողնելու «Ա» սերիայի 28-րդ տուրի շրջանակներում «Կատանիայի» հետ տեղի ունենալիք հանդիպումը, համոզված է, որ այդ փաստը ոչ մի կերպ չի անդրադառնա իր սաների գործողությունների վրա: Իտալիայի չեմպիոնի մարզիչը երեք հանդիպման ընթացքում չի կարողանա պահեստայինների նստարանից ղեկավարել ֆուտբոլիստների գործողությունները: Նա այդ պատիժն ստիպված է կրել մրցավարին ոչ կոռեկտ ժեստ ցուցադրելու համար:
«Մի՞թե իմ բացակայությունն այդքան կարևոր է: Չէ՞ որ ես չեմ խաղում, գոլեր չեմ խփում և տեղ չեմ զբաղեցնում դարպասում: Եթե թիմը լավ է խաղում ու տրամադրված է, հաղթելու համար ամենևին էլ պարտադիր չէ, որ մարզիչը պահեստայինների նստարանին լինի»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է «Gazetta dello Sport»-ը…
Այսօր Մոսկվայի ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը հրապարակել է 2010 թ. բյուջեն: Հնարավոր տրանսֆերային գործարքների հետ կապված ծախսերն ու եկամուտները ֆինանսական տարեկան փաստաթղթում հաշվի առնված չեն: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն…
Արգենտինայի առաջնության 8-րդ տուրում «Նյուելզ Օլդ Բոյզը», որի կազմում հանդես է գալիս նաև Ուրուգվայը ներկայացնող հայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, 2:1 հաշվով պարտության մատնեց առաջատարին` «Գոդոյ Կրուսին»: Վերջինիս սայթաքումից օգտվեց «Ինդեպենդիենտեն» և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
«Նյուելզ Օլդ Բոյզի» կազմում երկու գոլի հեղինակն էլ Խոակին Բոգոսյանն է: Երկրի մարզական պարբերականները հենց նրան են անվանել տուրի հերոս: Ամենայն հավանականությամբ, արդեն հաջորդ մրցաշրջանը Խոակինը կսկսի մեկ այլ ակումբում, քանի որ «Նյուելզ Օլդ Բոյզում» վարձավճարով է խաղում: Ճիշտ է` մեր հայրենակիցն այնքան էլ լավ չմեկնարկեց Արգենտինայի ընթացիկ առաջնությունում, ինչի արդյունքում նրա նկատմամբ եվրոպական անվանի ակումբների հետաքրքրությունը, ըստ երևույթին, մի փոքր նվազեց: Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 8 խաղում նա 3 գոլ է խփել, ինչը ռմբարկուի համար ցածր ցուցանիշ է:
Դեռևս հայտնի չէ նաև, թե Խոակինը որ հավաքականը կընտրի: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկել է նրան հանդես գալ մեր երկրի ազգային թիմում, սակայն Բոգոսյանը, այնուամենայնիվ, ցանկանում է խաղալ Ուրուգվայի ընտրանու կազմում: Արդյոք Օսկար Տաբարեսը գրեթե երկու մետր հասակ ունեցող այդ հսկային կհրավիրի՞ թիմ` մասնակցելու Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ…
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
18:07 08/02/2012 » Հասարակություն
Քննարկվել են Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր
17:57 08/02/2012 » Սպորտ
Գվարդիոլա. «Իմ ֆուտբոլիստները ցանկանում են դուրս գալ գավաթի խաղարկության եզրափակիչ»
17:57 08/02/2012 » Իրավունք
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ փաստաբաններն ու ոստիկանները կհամագործակցեն
17:54 08/02/2012 » Մշակույթ
17:49 08/02/2012 » Սպորտ








ԳԴՀ դեսպան. Սերնդափոխության կարիք կա նաև կուսակցություններում
«Ես իհարկե զգույշ կլինեմ Հայաստանը կոչել եվրոպական կամ ոչ եվրոպական երկիր: Թերևս քրիստոնեական մշակույթի տեսանկյունից, Հայաստանն անշուշտ խորապես ներհյուսված է եվրոպական արժեհամակարգին»:
Փորձագետներ. Ահաբեկիչների գործունեությունն Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության տեսանկյունից
«Ըստ արևմտյան մի շարք աղբյուրների `արդեն 1980-ականների վերջին «Ալ-Կաիդան» Բաքվում հիմնել էր իր գրասենյակը և աջակցել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»
Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս
«Ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը»: