20:27 10/03/2010 » Սպորտ

Անաստասիա Գրեբենկինան լույս աշխարհ կբերի անդրանիկ զավակին

Գեղասահորդուհի Անաստասիա Գրեբենկինան, ինչպես տեղեկացնում է eurosmi.ru-ն, սպասում է իր կյանքի ամենաուրախալի իրադարձությանը. հունիսի սկզբին անվանի մարզուհին լույս աշխարհ կբերի անդրանիկ զավակին:

Իր հղի վիճակի մասին Անաստասիան երկար ժամանակ չէր ցանկանում ոչ ոքի ասել: Նույնիսկ նրա ամենամտերիմ ընկերուհին` գեղասահորդուհի Աննա Սեմյոնովիչը, այդ մասին շատ ուշ իմացավ: Բարեբախտաբար, Սեմյոնովիչը հասկանում է, որ դա անձնական գործ է, ուստի չի նեղանում ընկերուհուց, որ նա իրենից թաքցրել է այդ ուրախալի լուրը:

Աննա Սեմյոնովիչի ծննդյան օրվա առթիվ կազմակերպված խնջույքի ժամանակ շատ հյուրեր չէին նկատում, որ Գրեբենկինան հղի է: Անաստասիան հիանալի տեսք ուներ` ձիգ կազմվածք, բարձրակրունկ կոշիկներ…

Անաստասիան, ով իր զուգընկեր Վազգեն Ազրոյանի հետ միասին երկար ժամանակ Հայաստանը ներկայացրել է գեղասահքի միջազգային մրցումներում, առայժմ չգիտի երեխայի սեռը: Նա ասում է, որ երեխայի ծնունդը, անկախ սեռից, անկրկնելի բերկրանք կպարգևի իրեն ու իր ամուսնուն:

Ավելացնենք, որ Անաստասիա Գրեբենկինայի ամուսինն ամենևին էլ Վազգեն Ազրոյանը չէ: Օլիմպիական չեմպիոնուհու համար ճակատագրական է դարձել հանդիպումը մոսկովյան ռեստորաններից մեկում, որտեղ նա ծանոթացել է մի գործարարի հետ` Յուրի անունով…
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել