20:33 10/03/2010 » Սպորտ

Սուրեն Նալբանդյան. «Իմ մարզական հայրենիքը Աստրախանն է»

Հունահռոմեական ոճի հայտնի ըմբիշ Սուրեն Նալբանդյանը մարզումների յուրահատուկ մեթոդ է մշակել, որը հենց նրան ժամանակին օգնել է չեմպիոն հռչակվել: Իհարկե, մեր օրերում սպորտը ճշգրիտ գիտություն է, ուստի նրա մասին պետք է մտածեն միայն պրոֆեսիոնալները: Հայ անվանի մարզիկը չի շտապում բացել իր մեթոդի առանձնահատկությունները և սպասում է, որ հնարավորություն կստանա` աշխատելու պատանի մարզիկների հետ:

1976 թ. Մոնրեալի Օլիմպիադայի հաղթող, ԽՍՀՄ հնգակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն Նալբանդյանը հիմա բնակվում է Աստրախանում: «Արգումենտի ի Ֆակտիի» թղթակցի հետ զրույցում նա հայտարարել է նաև, որ աշխատանքային հրավեր է ստացել Հայաստանից:

«Ինձ հրավիրում են Հայաստան: Այնտեղ մարզական ըմբշամարտի մասնագիտացված դպրոց են բացում, նույնիսկ պատիվ են արել ինձ` այն կոչելով իմ անունով: Սակայն ըմբշամարտով ես սկսել եմ այստեղ զբաղվել, ուստի իմ մարզական հայրենիքին Աստրախանն է: Ես ուզում եմ, որ հենց աստրախանցի երեխաները հաղթեն»,- ասել է նա:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել