17:08 10/03/2010 » Սպորտ

Թուրքական ընտրանին կարող է հրաժարվել ամերիկյան հավաքներից

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է հրաժարվել այն հավաքներից, որոնք պլանավորել էր անցկացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 2010 թ. հունիսին: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` դա պայմանավորված է այն փաստով, որ ԱՄՆ-ի կոնգրեսի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընտրանին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր չի նվաճել, իսկ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է «Ա» խմբում` Գերմանիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ղազախստանի և Ադրբեջանի հավաքականների հետ միասին:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց