Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»

16:02 31/07/2010 » Սպորտ

Վենգեր. «Միշտ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ Սեսկ Ֆաբրեգասը չի տեղափոխվելու «Բարսելոն»:
«Ես միշտ էլ ասել եմ, որ Սեսկ Ֆաբրեգասը մեր ավագն է լինելու հաջորդ մրցաշրջանում, որ մենք ցանկանում ենք պահել նրան»,- Վենգերի խոսքերը մեջբերել է «The Independent»-ը:
Ֆրանսիացի մասնագետը նաև վստահություն է հայտնել, որ իր թիմն ի վիճակի է նոր մրցաշրջանում լուծել ամենաբարդ խնդիրները, սակայն խոստովանել է, որ կենտրոնական պաշտպանի դիրքն ուժեղացման կարիք է զգում:
«Մենք կորցրել ենք Սիլվեստերին, Քեմպբելին և Գալլասին, սակայն ձեռք ենք բերել միայն Կոսելնիին: Վերադառնում է Ջուրուն, բայց, միևնույն է, ևս երկու պաշտպան է անհրաժեշտ»,- ասել է նա:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց