- 18:46 | Աշխարհում Իվանիշվիլի. Օբաման քննադատել է Սահակաշվիլիին
«Նրան գովել են միայն տեսախցիկների առջև, իսկ դրանից առաջ խստորեն քննադատել են»,-նշել է վրացի ընդդիմադիր գործիչը:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 18:37 | Հայաստան Սևակ Մխիթարյանը հաղթող ճանաչվեց 100 տոկոսանոց արդյունքով
Բրազիլիայի Իտու քաղաքում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից նա վաստակեց 7 միավոր:
Աղբյուր`armchess.am - 18:30 | Աշխարհում Արտակարգ իրավիճակ Բուլղարիայում
Սև ծովն ալեկոծող 5 մետրանոց ալիքները հեղեղել են Ցարեվո, Պոմորյե և Սոզոպոլե քաղաքների տներն ու հասարակական կառույցները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 18:27 | Աշխարհում Յավլինսկուն զրկեցին ՌԴ նախագահ դառնալու հնարավորությունից
Ռուսաստանի Գերագույն դատարանն օրինական է ճանաչել ԿԸՀ-ի կողմից նախագահի թեկնածուին մերժելը:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 18:12 | Աշխարհում Լեհաստանի ԱԳՆ. ԵՄ-ում աճում է Կիևի հանդեպ անվստահությունը
Պատճառը Յուլիա Տիմոշենկոյի նկատմամբ ուկրաինական իշխանությունների քրեական հետապնդումներն են:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 18:05 | Աշխարհում Հարավկորեացին ձերբակալվել է Կիմ Չեն Իռի զոհասեղանը կառուցելու համար
Սեուլի իշխանությունները քաղաքացուն մեղադրել են նաև համացանցով Հյուսիսային Կորեային սատարող նյութեր տարածելու մեջ:
Աղբյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:01 | Աշխարհում «Նովայա վոլնա»-ն լքում է Յուրմալան
«Փառատոնի կազմակերպիչները չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել լատվիական կողմի հետ»,- ասել է կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը:
Աղբյուր`«Իտառ-Տասս» (ITAR-TASS) - 17:51 | Աշխարհում Մարկուս Մերկը ճանաչվել է լավագույն մրցավար
Գերմանացին հավաքել է 135 միավոր և բավականաչափ առաջ անցել ուրուգվայցի Խորխե Լարիոնդայից և կոլումբիացի Օսկար Ռուիսից:
- 17:46 | Աշխարհում Ադրբեջանական մանաթին մի քանի տարվա կյանք է մնացել
Փորձագետների պնդմամբ` որոշ ժամանակ հետո 100 մանաթի ($120) գնողունակությունը լինելու է 22-25 մանաթի արժեքի:
Աղբյուր`«tia.az» - 17:27 | Աշխարհում Բրազիլիան կթույլատրի ալկոհոլի վաճառքը Մունդիալի ժամանակ
Հաջորդ շաբաթվա ընթացքում հատուկ կառավարական հանձնաժողովը պետք է այդ մասին օրենք ընդունի:
Աղբյուր`«O Globo» - 17:24 | Աշխարհում Վաշինգտոնը կիսով չափ կրճատելու է Բաղդադում դեսպանատների թիվը
ԱՄՆ պետքարտուղարության ծրագրի համաձայն, 16 հազար աշխատողներից Իրաքում մնալու են 8 հազարը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:15 | Աշխարհում Ռումինիայում ձևավորվել է նոր կառավարություն
Նորանշանակ վարչապետ Միխայ Ռազվան Ունգուրեանուն հաստատել է գործադիրի կազմը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:04 | Աշխարհում ԶԼՄ-ներ. Բակիևը դարձել է Բելառուսի քաղաքացի
Այդ տեղեկությունը Բելառուսի ՆԳՆ-ում ոչ հաստատել են, ոչ հերքել:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 17:00 | Աշխարհում Պատրիարք Կիրիլ. Պուտինը նախագահի ամենաիրական թեկնածուն է
«Դուք ամենամեծ հնարավորություններն ունեք` ձեր թեկնածությունն իրական պաշտոնի վերածելու համար»,-նշել է հոգևոր առաջնորդը ՌԴ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 16:58 | Հայաստան Փակ են Սելիմի լեռնանցքն ու Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը
Պատճառը սաստիկ բուքն է ու ցածր տեսանելիությունը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 16:47 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կօգնի Եգիպտոսում զոհվածների ընտանիքներին
Նյութական օգնությունն Եգիպտոսի ֆուտբոլային ողբերգությունից տուժած ընտանիքներին կկազմի $250 հազար:
Աղբյուր` fifa.com - 16:31 | Աշխարհում Էրդողանն ու Մեդվեդևը հեռախոսազրույց կունենան
Թուրք վարչապետը ՌԴ նախագահի հետ մտադիր է քննարկել Սիրիայի խնդիրը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 16:19 | Հայաստան ԼՂՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Բակո Սահակյանը շրջվարչակազմերի ղեկավարների հետ քննարկել է շրջաններում տիրող իրավիճակը եւ նախատեսված աշխատանքները:
Աղբյուր` ԼՂՀ նախագահի լրատվական ծառայություն - 16:07 | Աշխարհում Պուտինն առաջարկում է պետական կարգավիճակ շնորհել կրոնոկան կրթօջախներին
Նրա կարծիքով, եկեղեցական կազմակերպությունները պետք է կարողանան մասնակցել սոցիալական ծառայություններ մատուցելու մրցույթներին:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 15:50 | Աշխարհում Թուրքիայում ապամոնտաժվել է արձան ՀՀ զինանշանին նման լինելու պատճառով
Արձանը գտնվում էր Քյութահիա նահանգի «Դումլուփնար» համալսարանի առաջամասում:
Աղբյուր`«CnnTurk» - 15:33 | Հայաստան Վ.Վարդանյան. Բազմաբնակարան շենքերի վերնահարկերում նոր կառույցներ կլինեն
«Նման կառույցների դեպքում երկրաշարժի ժամանակ հարվածը բավականին մեղմացվում է»,- ասաց քաղաքաշինության նարարարը:
Աղբյուր`Panorama.am - 15:24 | Աշխարհում Գնդակոծություն Հոմսում. 47 զոհ
Սիրիայի կառավարական զորքերի թիրախն եղել է Բաբ-Ամրո թաղամասը:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 15:09 | Աշխարհում Վրաստանում կառուցվել է Կովկասի ամենաերկար լեռնադահուկային ճոպանուղին
2450 մետրանոց փոխադրամիջոցը կգործարկվի փետրվարի 9-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 14:57 | Աշխարհում ԵԱՀԿ-ն չի հետևելու Թուրքմենստանում կայանալիք նախագահական ընտրություններին
Դիտորդական խումբը փորձագիտական աջակցություն է ցուցաբերելու և չի մեկնաբանելու կամ գնահատելու դրանք:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 14:49 | Հայաստան Պատգամավորները կողմ քվեարկեցին Էթիկայի հանձնաժողով ունենալու գաղափարին
Նախագծի փաթեթը ընդունվեց ձայների 84 կողմ 4 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Աղբյուր`Panorama.am - 14:33 | Աշխարհում Հաքերները կոտրել են Ասադի էլեկտրոնային փոստը
«Anonymous» խմբին հաջողվել է գաղտնազերծել արխիվը շնորհիվ պարզունակ գաղտնաբառի` 12345:
Աղբյուր`newsru.com - 13:50 | Աշխարհում Թուրքիան դադարեցրել է ադրբեջանական գազի տարանցումը Հունաստան
Պատճառը Շահ-Դենիզի պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Ռադիոազադլիգ» - 13:40 | Աշխարհում Առաջիկա հանգստյան օրերին Մոսկվայում սպասվում է ամենացուրտ եղանակը
Մերձմոսկովյան շրջաններում գրանցվելու է մինչև -35 աստիճանի ցուրտ:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 13:32 | Աշխարհում Ուկրաինայի ամենամեծ եկեղեցին հայկական է լինելու
Եկեղեցու շինարարության համար միջոցները տրամադրել են տեղի հայերը:
Աղբյուր`«Կոմսոմոլսկայա Պրավդա» (“Комсомольская правда”) - 13:28 | Աշխարհում Թուրքիան Հայոց Ցեղասպանության խնդրով օգնություն է խնդրել գերմանացիներից
Նախարար Էգեմեն Բաղըշն ակնկալել է երկրի պատմական արխիվներից ստանալ փաստաթղթեր, որոնք լույս կսփռեն 1915. թ. դեպքերի վրա:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 13:19 | Աշխարհում Չինաստանը կիսով չափ կրճատում է Իրանից գնվող նավթի քանակը
Դրա փոխարեն Պեկինն ավելացրել է Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Անգոլայից և Նիգերիայից ներկրվող նավթի ծավալները:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 13:09 | Աշխարհում Բերեզովսկին 7 տարի անց կրկին «Դինամոյի» դարպասապահն է
ՀԱՀ նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խաղադաշտ է մտել 2-րդ խաղակեսին և անառիկ պահել արդեն «Դինամոյի» դարպասը:
Աղբյուր` fcdinamo.ru
- 12:56 | Աշխարհում Զյուգանովն ու Պրոխորովը մասնակցելու են քաղաքական բանավեճերին
Նրանք հաստատել են իրենց մտադրությունը` չնայած քննարկումներին Վլադիմիր Պուտինի չմասնակցելու փաստին:
Աղբյուր` «Գազետա.Ռու» ( Газета.Ru) - 12:49 | Աշխարհում Ռուսաստանում խստացրել են մանկապիղծների նկատմամբ պատիժը
Այդ բնույթի հանցագործություն կատարածների համար նախատեսվում է քիմիական եղանակով ամլացում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:45 | Աշխարհում Վատ եղանակի պատճառով փակվում են Վրաստանի դպրոցները
Հանրակրթական հաստատություններում դասերը վերսկսվելու են փետրվարի 13-ին:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:36 | Հայաստան Հայաստանում է ՌԴ ԱԽ քարտուղար Ն.Պատրուշևը
Նախատեսվում են ընդլայնված կազմով հանդիպումներ և այցի արդյունքների վերաբերյալ արձանագրության ստորագրում:
Աղբյուր`ԱԱԽ մամուլի գրասենյակ - 12:33 | Աշխարհում Վրացի ընդդիմադիրների մի մասը սատարում է Իվանիշվիլիին
Միլիարդատերն առաջարկել է գալիք ընտրություններից առաջ պայմանավորվել մեծամասնական միասնական թեկնածուների հարցում:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия) - 12:24 | Աշխարհում Ձնաբուքը Իտալիայում վնասել է զբոսաշրջությանը
Ձյան գերության մեջ են հայտնվել Ռիմինի քաղաքում հանգստացող մարդիկ:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 11:53 | Աշխարհում Եգիպտոսի խորհրդարանը սառեցրել է Սիրիայի խորհրդարանի հետ կապերը
Որոշումը գործելու է մինչև Բաշար Ասադի կողմից երկրի ցուցարարների նկատմամբ բռնության դադարեցումը:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 11:48 | Աշխարհում Իսրայելի քաղծառայողները գործադուլ են սկսել
Նրանք պահանջում են բարելավել իրենց աշխատանքային պայմաննները:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:43 | Աշխարհում Խցանվել են Թբիլիսիի ճանապարհները
Պատճառը երեկվանից տեղացող առատ ձյունն է:
Աղբյուր`«Նովոստի-Գրուզիա» (Новости-Грузия)
- 11:39 | Աշխարհում Խոշոր վթար Հնդկաստանում. 26 զոհ
Վիրավորներից 10-ը ծանր վիճակում տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Աղբյուր`«ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 11:22 | Աշխարհում Ինտիգամ Ալիև. Ադրբեջանում քաղաքացիները վախենում են բռնատիրական ռեժիմից
«Երկրի իշխանությունը վստահ չէ սեփական լեգիտիմության վրա»,- ասել է իրավապաշպանը:
Աղբյուր` «Թուրան» - 11:17 | Աշխարհում Արգենտինան բողոք կներկայացնի Բրիտանիայի դեմ ՄԱԿ-ում
Պատճառն այն է, որ Մեծ Բրիտանիան զինուժ է կուտակում Հարավային Ատլանտիկայում Ֆոլքլենդյան կղզիների մոտ:
Աղբյուր`«ԲիԲիՍի» (BBC) - 11:10 | Աշխարհում Մոսկվայում ինքնասպանություն են գործել 2 դպրոցական
14-ամյա աշակերտուհիներն իրենց կյանքին վերջ են տվել բազմահարկ շենքի կտուրից ցած նետվելով:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru)
- 10:42 | Աշխարհում Գտնվել է մոլորակի առաջին կենդանին
Այն նման է եղել ժամանակակից ծովային սպունգին և հայտնաբերվել է Նամիբիի ազգային պարկի տարածքում:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:35 | Աշխարհում Ադրբեջանը դադարեցրել է գազի առաքումը Թուրքիա և Վրաստան
Պատճառը Շահ-Դենիզ հանքավայրի շրջանում գտնվող պլատֆորմի տեխնիկական անսարքությունն է:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 10:25 | Հայաստան ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Դրանք են` Ալագյազ-Ծաղկահովիտ, Բերդ-Ճամբարակ հատվածը և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր`Տրանսպորտի և կապի նախարարություն - 10:23 | Աշխարհում ՌԴ ԱԳՆ. Ասադը համաձայնել է պատվիրակություն ուղարկել Մոսկվա
Այդպիսով Սիրիայի նախագահն ընդունել է Ռուսաստանի աջակցությունը` երկրում ստեղծված իրադրությունը հաղթահարելու հարցում:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:19 | Աշխարհում Մաքքեյնը ԱՄՆ-ին կոչ է արել զինել սիրիացի ընդդիմադիրներին
«Մենք պետք է սկսենք վերանայել բոլոր տարբերակները»,-նշել է ԱՄՆ նախագահի թեկնածուն:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:18 | Աշխարհում Պարսից ծոցի արաբական երկրները ետ են կանչել Սիրիայում իրենց դեսպաններին
Նման որոշում են կայացրել Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն, Օմանն ու Սաուդյան Արաբիան:
Աղբյուր`«Վեստի.ռու» (Vesti.ru) - 10:11 | Աշխարհում Տիմոշենկոն բանտից կոչ է արել ընդդիմությանը միավորվել
«Դա կարող է արդյունավետ լինել խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու համար»,-գտնում է նա:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) - 10:02 | Հայաստան Ադրբեջանի ՊՆ. ԵԱՀԿ Մինսկի խումբը չի նպաստել ԼՂ կարգավորմանը
«Ուստի մենք ստիպված ենք «բռնագրավված տարածքներն» ազատագրել այլ ուղիներով»,-հայտարարել է Սաֆար Աբիևը:
Աղբյուր` «Ինտերֆաքս» (Интерфакс) - 09:55 | Հայաստան Տավուշի մարզի ոստիկանապետը` Կոտայքի մարզպետ
«Հայացքի» տեղեկություններով` այդ պաշտոնում Վլադ Վարդանյանը կնշանակվի խորհրդարանական ընտրություններից հետո:
- 09:47 | Հայաստան Մանկապիղծ Սերոբին գուցե տանեն ԱՄՆ
Դա է պատճառը, որ Տեր-Պողոսյանը շուրջ մեկ շաբաթ է հրաժարվում է վիրահատվել, գրում է «Ժողովուրդ» թերթը:
17:50 02/09/2010 » Սպորտ
Վարդան Մինասյան. «Միշտ խաղալու ենք հաղթանակի նշանաբանով»
Վաղը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմեկնարկի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում` Երևանի «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելով Իռլանդիայի ընտրանուն: Իսկ այսօր լրագրողների հետ հանդիպեց մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
- Նախ կուզեի բոլորիդ շնորհավորել թե ֆուտբոլի ազգային ակադեմիայի բացման, թե Եվրոպայի առաջնության ընտրական փուլի մեկնարկի առթիվ,- ասաց նա:- Ինչ վերաբերվում է հավաքականին, պետք է ասեմ, որ մենք խնդիրներ ունենք, որոնք կապված են ձախ եզրի հետ: Հիմնական կազմի երկու պաշտպանները բացակայում են. Աղվան Մկրտչյանը վնասվածք է ստացել, իսկ Լևոն Հայրապետյանն ակումբ չունի, և նպատակահարմար չէ, որ նա հիմա խաղա ազգային հավաքականում: Չկա նաև ձախ եզրային կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը: Ցավեր էր զգում Դավիթ Մանոյանը, բայց արդեն երեկ մարզվեց թիմի հետ և հիմա լիարժեք պատրաստ է: Մյուսները, ովքեր հիմա իմ տրամադրության տակ են, կարևորը` վնասվածք չունեն, ֆունկցիոնալ լավ վիճակում են: Արդեն կողմնորոշվել եմ, թե ովքեր են խաղալու ձախ թևում: Ձախ եզրային պաշտպանի պարտականությունները կկատարի Արտակ Եդիգարյանը: Ուզբեկստանի հավաքականի հետ ստուգողական խաղում նա այդ դիրքում արդեն հանդես է եկել: Բացի այդ, համապատասխան փորձ է կուտակել նաև «Փյունիկի» կազմում: Ձախ կիսապաշտպանի դիրքում 99 տոկոսով կխաղա Էդգար Մալաքյանը:
- Գո՞հ եք կոնկրետ խաղին նախապատրաստության ընթացքից, ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:
- Այո: Այժմ իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թե պահվածքը, թե աշխատանքը պարապմունքների ընթացքում ինձ բավարարում են: Երեկ «Հանրապետականում» 20 րոպեանոց երկկողմանի խաղ անցկացրեցինք, և տպավորությունը դրական է:
- Ինչպե՞ս կգնահատեք Իռլանդիայի հավաքականին:
- Գիտեք, այդ թիմի մասնակցությամբ երկու խաղի տեսագրություն դիտել եմ: Վերջինն Արգենտինայի ընտրանու հետ հանդիպումն էր: Ոչ մի նոր բան չտեսա: Այն առումով, որ պարզապես հաստատվեցին իմ ունեցած տպավորությունները: Շատ բարձրակարգ, ագրեսիվ թիմ է, գործում է բրիտանական խաղաոճով: Իռլանդացիները պայքարող ժողովուրդ են, և այդ երկրի հավաքականն էլ է այդպիսին է: Իռլանդիայի հավաքականը համալրված է բարձրակարգ ֆուտբոլիստներով: Հիմա պետք չէ համեմատել երիտասարդական ու ազգային թիմերի հանդիպումները: Դրանք միանգամայն այլ մակարդակներ են: Իռլանդիայի ազգային ընտրանու բոլոր խաղացողները խաղում են անգլիական Պրեմիեր լիգայում: Դա շատ ուժեղ թիմ է, որն իր հզորությունը ցուցադրեց արգենտինացիների հետ հանդիպման երկրորդ կեսում: Իռլանդացիները շատ բարձր տեմպ հաղորդեցին խաղին:
- Հայաստանի հավաքականի համար ո՞րն է ընտրական այս փուլի հիմնական խնդիրը:
- Մենք խնդիր ենք դրել կայացնել սերնդափոխություն ապրած մեր հավաքականը: Պետք է ստեղծենք մարտունակ թիմ, և ոչ մի մրցակից չպետք է մտածի, որ Հայաստանի ընտրանու հետ խաղերում իրենց համար հեշտ է լինելու: Երիտասարդ խաղացողները մինչև 21 տարեկանների հավաքականում հանդես գալու փորձ ունեն, սակայն սա ուրիշ բան է: Հիմա նրանց այլ մակարդակի փորձ է պետք: Այսօր շատ են խոսում արդյունքի մասին, բայց առաջին հերթին մենք հավաքականից լավ խաղ պետք է պահանջենք: Դա, իհարկե, չի նշանակում, թե չենք ձգտելու արդյունքի: Աշխատելու ենք, որ հնարավորինս արագ հաջողությունների հասնենք: Եվ, անկախ մրցակցից, միշտ խաղալու ենք հաղթանակի նշանաբանով:
- Ճիշտ է` ազգային և երիտասարդական հավաքականները կարգով տարբերվում են, բայց նույնն են մարտավարությունը, խաղաոճերը: Հայաստանի և Իռլանդիայի երիտասարդական հավաքականների երևանյան հանդիպումից առաջ մեր թիմի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը հայտարարեց, որ խնդիրը մրցակցի կիսադաշտում եզրերում մամլիչ գործողությունների կիրառման միջոցով իռլանդացիներին սեփական զենքից զրկելն է: Ըստ Ձեզ` մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ինչի՞ շնորհիվ վաղը կկարողանան հաղթել իռլանդացիներին:
- Անկեղծ ասած` հասկանալի պատճառներով հիմա չեմ ուզում խոսել մեր թիմի մարտավարության մասին: Ես մի բան կարող եմ ասել. նման հանդիպումներում բարձր կենտրոնացում է պահանջվում ողջ հանդիպման ընթացքում: Բացի այդ, շատ քիչ է լինում, երբ որևէ դրվագում կարողանում ես թվային գերակշռություն ստանալ: Բոլոր դրվագներում քեզ հետ միշտ մրցակից կա, որը շատ համախումբ է գործում: Ուստի անհրաժեշտ է արագ և ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Եվ եթե նույնիսկ մեկ վայրկյան ժամանակ հատկացնես հակառակորդին, որը բարձրակարգ է, այդ սխալդ նա հաստատ կօգտագործի:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:33 08/02/2012 » Հասարակություն
20:33 08/02/2012 » Սպորտ
20:31 08/02/2012 » Հասարակություն
Սաստիկ բուքը շարունակվում է. Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ դեռ կան
20:26 08/02/2012 » Սպորտ
20:23 08/02/2012 » Սպորտ








ԳԴՀ դեսպան. Սերնդափոխության կարիք կա նաև կուսակցություններում
«Ես իհարկե զգույշ կլինեմ Հայաստանը կոչել եվրոպական կամ ոչ եվրոպական երկիր: Թերևս քրիստոնեական մշակույթի տեսանկյունից, Հայաստանն անշուշտ խորապես ներհյուսված է եվրոպական արժեհամակարգին»:
Փորձագետներ. Ահաբեկիչների գործունեությունն Ադրբեջանում լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային անվտանգության տեսանկյունից
«Ըստ արևմտյան մի շարք աղբյուրների `արդեն 1980-ականների վերջին «Ալ-Կաիդան» Բաքվում հիմնել էր իր գրասենյակը և աջակցել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»
Գ. Մինասյան. Կարելի է եզրակացնել՝ ԲՀԿ-ում նման որոշումները կայացվում են խմբակցությունից դուրս
«Ավելի վաղ եղած քննարկումների ժամանակ ԲՀԿ-ն որևէ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Այս քվերակության ժամանակ նման բան տեղի չի ունեցել, ինչն արդարացիորեն առաջացրեց մեր վրդովմունքը»: