Մարտիրոսյան. «Հույս ունեմ, որ Ձինզիրուկի հետ մարտի լուրերը կհաստատվեն»

12:46 02/09/2010 » Սպորտ

Մարտիրոսյան. «Հույս ունեմ, որ Ձինզիրուկի հետ մարտի լուրերը կհաստատվեն»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի ցածր միջինքաշային կարգում հեռանկարային բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հույս ունի, որ լուրերը, թե ինքը մենամարտելու է WBO-ի վարկածով չեմպիոն Սերգեյ Ձինզիրուկի հետ, կհաստատվեն:

«Ես ոչինչ չեմ լսել «Top Rank»-ից, սակայն հույս ունեմ, որ այդ լուրերը համապատասխանում են իրականությանը: Վաղուց էի ցանկանում մրցակցել Ձինզիրուկի հետ: Ուզում եմ հավատալ, որ «Top Rank»-ը կկարողանա կազմակերպել այդ մենամարտը, քանի որ ռինգից ես կհեռանամ միայն աշխարհի չեմպիոնի կարգավիճակում»,- Մարտիրոսյանի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց