20:09 02/09/2010 » Սպորտ

«Յուրա Մովսիսյանը խաղից դուրս չի մնում»

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ հանդիպման նախօրեին հայ ֆուտբոլասերներին հետաքրքրող հարցերից մեկն այն է, թե արդյոք դանիական «Ռանդերսի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանն ընդգրկվելո՞ւ է Հայաստանի ընտրանու հիմնական կազմում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մարտավարական նկատառումներով հստակ չնշեց, թե ինչպիսի որոշում է կայացրել:
«Յուրա Մովսիսյանը շատ լավ որակներ ունի, և խաղակցվածության խնդիրը լուծելու համար երկար ժամանակ չի պահանջվի,- ընդգծեց Վարդան Մինասյանը:- Մենք շատ կցանկանայինք, որ նա խաղար: Երեկվա երկկողմանի հանդիպումը ցույց տվեց, որ խաղից դուրս չի մնում: Երևի կխաղա»:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց