Հայաստանի շախմատի առաջնություն. 1-ին խումբ

10:41 03/09/2010 » Սպորտ

Հայաստանի շախմատի առաջնություն. 1-ին խումբ

Վանաձորում անցկացվում է Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարը: 14 մասնակիցները, ինչպես հայտնում է շախմատային գերատեսչության պաշտոնական կայքը, պայքարում են բարձրագույն խմբի երեք ուղեգրի համար: Մրցաշարը նվիրված է հայկական շախմատի վետերան Արծրուն Սարգսյանի հիշատակին:

Խաղացված չորս տուրից հետո աղյուսակը 3,5 միավորով գլխավորում է Կարեն Հ. Գրիգորյանը: Իրենց ակտիվում 3-ական միավոր ունեն գրոսմայստերներ Արա Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Դավիթ Գ. Պետրոսյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց