2010 թ. ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» համաշխարհային օրեր

16:16 03/09/2010 » Սպորտ

2010 թ. ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» համաշխարհային օրեր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և նրա նախագահ Ռուբեն Հայրապետյանը դիմում են խաղացողներին, մրցավարներին, երկրպագուներին և պաշտոնյաներին` ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» համաշխարհային օրերի ընթացքում «Արդար խաղի» ոգուն աջակցելու և այն ողջ երկրում ներկայացնելու համար:

2010 թ. սեպտեմբերի 3-7-ը կայանալիք խաղային օրերին ՖԻՖԱ-ն 14-րդ անգամ նշելու է «Արդար խաղը»: Այս նախաձեռնությունը վայելում է ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի անձնական աջակցությունը:

«Արդար խաղն ու հարգանքն անհրաժեշտ են մեր սպորտին և նրանում ընդգրկվածներից յուրաքանչյուրին,- հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:- Մենք պետք է ուսումնասիրենք սպորտային ոգու արժեքները և աշխատենք անդադար` այդ մղումներին նեցուկ լինելու համար: Դիմում ենք Հայաստանի բոլոր երկրպագուներին` օգնելու մեզ` հաջող տոնելու այս օրերը»:

ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ընդունում են արդար խաղի հիմնարար դերը սպորտում և երեխաների մարզական գործողություններում այն կիրառելու անհրաժեշտությունը: «Հետագա զարգացման համար երեխաներն ունեն հզոր արժեքների կարիք, և ֆուտբոլը, լինելով թիմային մարզաձև, կհասկացնի նրանց, թե որքան կարևոր են կարգապահությունը, հարգանքը, թիմային ոգին և արդար խաղն ինչպես դաշտում, այնպես էլ կյանքում: ՖԻՖԱ-ի արդար խաղի արշավն իր մեջ ներառում է ավելին, քան զուտ մրցաշարերի ընթացքում արդար խաղի խթանում դաշտում: ՖԻՖԱ-ն վճռական է տրամադրված`արդար խաղի կանոնները խրախուսելու նաև հասարակության մեջ` առաջնահերթությունը տալով ապագային` մեր երեխաներին»,- նշել է նախագահ Բլատտերը:

Նախագահ Պլատինին ասել է. «Հարգանքը ֆուտբոլի հիմնաքարերից է: Այլ կերպ ասած` հարգանք խաղի, խաղացողների, խաղի պաշտոնյաների, հակառակորդի և երկրպագուների նկատմամբ: ՈՒԵՖԱ-ն չի հանդուրժի ռասիզմը կամ խտրականության այլ դրսևորումներն ինչպես խաղադաշտում և տրիբունաներում, այնպես էլ քաղաքներում: Մաշկի գույնն անտեսանելի է մարզական հանդերձանքի ներքո: Ֆուտբոլը լավագույն հողն է համագործակցության և բազմազանության համար: Մենք բոլորս էլ հավասար ենք, երբ գնդակը դիպչում է մեր ոտքին, և ՈՒԵՖԱ-ն կշարունակի օժանդակել քաղաքացիական պարտականությունների կատարմանը, սոցիալական հիվանդությունների դեմ մղվող պայքարին, կպաշտպանի հիմնարար հումանիտար սկզբունքները: Եկեք միասնական լինենք և հարգանք դրսևորենք»:

Արդեն 14-րդ անգամ է, որ նշվելու են ՖԻՖԱ-ի «Արդար խաղի» օրերը: Նախորդ տարիներին գործողություններ են ձեռնարկվել աշխարհի տասնյակ երկրների սիրողական և բարձրակարգ ֆուտբոլում, ինչպես նաև հանրային նախագծերում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց