«Հատիսը» կմասնակցի Կուրսկի մրցաշարին

18:03 03/09/2010 » Սպորտ

«Հատիսը» կմասնակցի Կուրսկի մրցաշարին

Երևանի «Հատիս» բասկետբոլային թիմը հրավեր է ստացել` մասնակցելու սեպտեմբերի 27-29-ը Ռուսաստանի Կուրսկ քաղաքում անցկացվելիք միջազգային ավանդական մրցաշարին։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցներն են լինելու Կուրսկի «Դինամոն», Վոլոգդայի «Չևակատան» և ուկրաինական «Դնեպրը»: Այս մասին տեղեկացնում է hatis.am-ը:
Մրցակիցներից մեզ լավ ծանոթ է «Չևակատան», որի հետ «Հատիսը» 2 անգամ մրցեց Եվրագավաթի 2009-2010 թթ. խաղարկության խմբային մրցաշարում։ Երևանում հաջողության հասավ «Հատիսը»՝ տոնելով իր առաջին հաղթանակը Եվրագավաթի խաղարկությունում, իսկ Ռուսաստանում առավելության հասավ «Չևակատան»:
Խոսելով մրցաշարի մասին՝ «Հատիսի» գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն ասել է հետևյալը. «Սեպտեմբերի 8-ից սկսում ենք նախապատրաստվել Եվրագավաթի 2010-2011 թթ. խաղարկությանը։ Կուրսկի մրցաշարը խաղային փորձ ձեռք բերելու շատ լավ հնարավորություն է, իսկ մարզչական շտաբը հստակ կտեսնի, թե ինչ բացթողումներ կան։ Մրցակիցները բավական ուժեղ թիմեր են, ուստի վստահ եմ, որ մրցաշարն օգտակար կլինի մեզ համար»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց