Քիլբեյն. «Հայաստանի հավաքականի հետ խաղում մեզ համար հեշտ չի լինի»

17:31 03/09/2010 » Սպորտ

Քիլբեյն. «Հայաստանի հավաքականի հետ խաղում մեզ համար հեշտ չի լինի»

Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Քևին Քիլբեյնը «Եվրո-2012»-ի մեկնարկի նախօրեին goal.com-ի թղթակցին տված հարցազրույցում շեշտել է, որ իր թիմը լավ հնարավորություններ է պահպանում` մտնելու մայրցամաքային մրցաշարի եզրափակիչ փուլ:
«Զգում ենք, որ կարող ենք ուղեգիր նվաճել,- ասել է Քիլբեյնը:- ՀԱՀ-ում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեզ լավատեսությամբ է տրամադրել»:
Քիլբեյնը վստահ է նաև, որ Հայաստանի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում իր թիմի համար հեշտ չի լինի: Նրա կարծիքով` Երևանում հայ երկրպագուները հյուրերի նկատմամբ թշնամաբար տրամադրված կլինեն:
Ավելացնենք, որ Հայաստանի և Իռլանդիայի հավաքականները կմրցակցեն այսօր, Երևանի «Հանրապետական» մարզադաշտում:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց