Սևիդով. «Մխիթարյանի մեջ բացահայտ թույլ կողմեր չեմ տեսնում»

18:27 03/09/2010 » Սպորտ

Սևիդով. «Մխիթարյանի մեջ բացահայտ թույլ կողմեր չեմ տեսնում»

Դոնեցկի «Մետալուրգի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Սևիդովը խոստովանել է, որ Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Շախտյոր» իրեն ընդհանրապես չի զարմացրել: Հիշեցնենք, որ 21-ամյա հայ ֆուտբոլիստը Ուկրաինայի չեմպիոնի հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել, իսկ տրանսֆերային գործարքի արժեքը կազմել է 7,5 մլն դոլար:
«Այդ տեղափոխությունն ինձ չզարմացրեց,- ԳՊՈՒ-ի թղթակցին ասել է Սևիդովը:- Մխիթարյանի գլխավոր արժանիքն այն է, որ արագության մեջ շատ լավ է աշխատում գնդակի հետ, խաբս է տալիս մրցակցի խաղացողներին, կարողանում է գրոհներ կազմակերպել, թեպետ դասական փլեյմեյքեր չէ: Ի տարբերություն, ասենք, Սելեզնյովի և Ալիևի, նա անընդհատ չի հարվածում դարպասին, այլ փորձում է անսպասելի շարունակություն հաղորդել կոմբինացիաներին: Այդ ֆուտբոլիստի մեջ ես բացահայտ թույլ կողմեր չեմ տեսնում: Նման տիպի ֆուտբոլիստները սովորաբար իդեալական խաղ չեն ցուցադրում գնդակի խլման ժամանակ, սակայն հայ խաղացողը սև աշխատանքից չի խորշում: Մխիթարյանն ի վիճակի է դառնալ «Շախտյորի» հիմնական կազմի խաղացող և մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներին: Ենթադրում եմ, որ ձմռանը «հանքափորները» կվաճառեն բրազիլացիներից մեկին` Ժադսոնին կամ Վիլլիանին: Իսկ նրան փոխարինողի մասին արդեն հոգացել են»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց