19:49 06/09/2010 » Սպորտ

Վանաձորում մրցաշարային աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Արա Մինասյանը և Սամվել Տեր-Սահակյանը

Վանաձորում անցկացվող Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում յոթ տուրից հետո 5,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են գրոսմայստերներ Արա Մինասյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, նրանցից կեսական միավորով հետ են մնում ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Հայրապետյանը և ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց