Զաուերլանդ. «Ռինգ դուրս կգան երկու քաղցած մարտիկներ»

14:07 07/09/2010 » Սպորտ

Զաուերլանդ. «Ռինգ դուրս կգան երկու քաղցած մարտիկներ»

«Sauerland Event» ընկերության ներկայացուցիչ Կալլե Զաուերլանդը խոսել է Արթուր Աբրահամ-Կառլ Ֆրոչ մենամարտից իր սպասելիքների մասին: Հիշեցնենք, որ այդ մարտը կայանալու է «Super Six World Boxing Classic» գերմրցաշարի շրջանակներում, հոկտեմբերի 2-ին, Մոնակոյում:

«Աբրահամ-Ֆրոչ մենամարտը տեղի է ունենալու Մոնակոյում, և մեզ լավ մարտ է սպասվում: Ռինգ դուրս կգան երկու քաղցած մարտիկներ, ովքեր հարվածների շարք կցուցադրեն առաջին իսկ րոպեներից` իրենց հեղինակությունը վերականգնելու համար: Բայց այդ մարտում կհաղթի Արթուրը: Նա կջախջախի Ֆրոչին»,- Զաուերլանդի խոսքերը մեջբերել է «Fightnews»-ը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց