19:31 07/09/2010 » Սպորտ

Դենիս Ֆորովը պարտվեց հավասար պայքարում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի` Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնությունում մինչև 84 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Դենիս Ֆորովը մեկնարկային գոտեմարտում զիջեց վրացի Վլադիմեր Գեգեշիձեին: Առաջին կեսում Ֆորովը հաղթեց 3:0 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսում, ցավոք, պարտվեց 1:4 հաշվով: Չնայած հաշիվը հավասար էր, հաղթող ճանաչվեց Գեգեշիձեն, քանի որ կատարել էր վերջին արդյունավետ հնարքը:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց