Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր խաղային կապերի ամրապնդման վրա

13:00 07/09/2010 » Սպորտ

Հայաստանի ընտրանին շեշտը դրել էր խաղային կապերի ամրապնդման վրա

Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը «փակ» մարզում անցկացրեց Սկոպիե քաղաքի «Ֆիլիպ II» մարզադաշտում: Մոտ մեկ ժամ տևողությամբ մարզման ժամանակ շեշտը դրված էր երկկողմանի խաղի և խաղային կապերի ամրապնդման վարժությունների վրա:

Հիշեցնենք, որ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին, ժամը 23:00-ին, «Ֆիլիպ II» մարզադաշտում, որը, ի դեպ, այժմ վերակառուցման փուլում է: Ներկա պահի դրությամբ գոյություն ունեցող երկու տրիբունայից գործում է միայն մեկը` հյուսիսայինը, որը տեղավորում է 12 հազար հանդիսական: Մակեդոնական ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարծիքով` հանդիպմանը ներկա կլինի մոտ 10 հազար հանդիսական:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց