19:19 07/09/2010 » Սպորտ

Եզրափակչում Յուրի Պատրիկեևը կգոտեմարտի Նունյես Լոպեսի հետ

Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի դրոշի տակ հանդես եկող Յուրի Պատրիկեևը 120 կգ քաշային կարգում անցկացրեց իր երկրորդ գոտեմարտը և և կրկին հաղթանակ տոնեց: Այս անգամ նրա «զոհը» թուրք Ռիզա Քայալփն էր:
Այնուհետև Յուրին կիսաեզրափակչում առավելության հասավ ամերիկացի Դեշոն Դրեմիել Բյերսի նկատմամբ և մտավ եզրափակիչ: Արդեն կարելի է ասել, որ Պատրիկեևը նվազագույնը արծաթե մեդալ է նվաճել: Վճռորոշ գոտեմարտում նրա մրցակիցը, ի դեպ, կուբացի Նունյես Լոպեսն է:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց