Ամբակո Վաչաձեն կասեցրեց Արմեն Վարդանյանի հաղթարշավը

17:58 07/09/2010 » Սպորտ

Ամբակո Վաչաձեն կասեցրեց Արմեն Վարդանյանի հաղթարշավը

Մոսկվայում կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության մինչև 66 կգ քաշային կարգում Ուկրաինայի դրոշի տակ հանդես եկող Արմեն Վարդանյանը, հաջորդաբար պարտության մատնելով ֆրանսիացի Ֆաբիեն Ֆրենկիս Սթիվ Գինոտին, սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին, ամերիկացի Սարուկ Ֆահինին և թուրք Վասիֆ Արզիվանովին, մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում, ցավոք, նա զիջեց Ռուսաստանի հավաքականի անդամ Ամբակո Վաչաձեին և բավարարվեց արծաթե մեդալով:
Նույն քաշային կարգում Շվեդիայի հավաքականի ներկայացուցիչ Շարուր Վարդանյանը ձախողվեց առաջին իսկ գոտեմարտում` զիջելով ռումինացի Յուլիան Պանաիտին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց