15:10 07/09/2010 » Սպորտ

Կայացել է ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության վիճակահանությունը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2010» ֆուտբոլային մրցաշարի ժամանակացույցի վիճակահանությունը: Գավաթի խաղարկության ընթացքում, ընդհանուր առմամբ, տեղի է ունենալու 36 ֆուտբոլային հանդիպում:
Հիշեցնենք, որ մրցաշարի նպատակն է` նպաստել պետական գերատեսչություններում աշխատող անձանց շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական և մարզական աշխատանքների աշխուժացմանը, նրանց ֆիզիկական պատրաստականության բարձրացմանը, ակտիվացնել ֆուտբոլի մասսայականությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների աշխատակիցների շրջանում, նպաստել «Արդար խաղ» և «Առողջ Հայաստան» սկզբունքների արմատավորմանը:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ-2010» մրցաշարին կմասնակցեն Պաշտպանության, Տարածքային կառավարման, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Էներգետիկայի, Բնապահպանության, Էկոնոմիկայի, Մշակույթի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության, Սփյուռքի, Ֆինանսների, Արդարադատության նախարարությունների, Դատախազության, Կադաստրի, Կառավարության և Կենտրոնական բանկի ֆուտբոլային թիմերը:

Մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 8-ին: Եզրափակիչ խաղը կկայանա սեպտեմբերի 30-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց