- 08:48 | Աշխարհում Հրետանային գնդակոծում Հոմսում. կան զոհեր
217 մարդ զոհվել է, 600-ից ավելին` վիրավորվել:
Աղբյուր`«Լենտա.ռու» (“Lenta.ru”) - 18:44 | Աշխարհում Հյուպ Հայնկես. «Բավարիայի» ֆուտբոլիստները պետք է խաղան`չնայած սառնամանիքին
Մարզիչն իր սաներին հորդորել է արհամարհել եղանակային պայմանները և մասնակցել փետրվարի 4-ին «Համբուրգ»-ի հետ նախատեսված մրցավեճին:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 18:32 | Աշխարհում Այաթոլլա Ալ Խամենեի. Արևմուտքի ճնշումներն ավելի հզոր են դարձնում Իրանին
«Իրանը վրեժխնդիր կլինի արևմտյան երկրներից նավթի վերաբերյալ պատժամիջոցներ կիրառելու և սպառնալիքներ ներկայացնելու համար», - ասաց նա:
Աղբյուր` «Իզվեստիա» (Известия) - 18:19 | Աշխարհում Եգիպտոսում առևանգել են երկու ամերիկացի զբոսաշրջուհիների
ԱՄՆ քաղաքացիներին ու նրանց եգիպտացի ուղեկցողին գերեվարել են զինված խմբավորման անդամները, ովքեր հարձակում են գործել զբոսաշրջիկների ավտոբուսի վրա:
Աղյուր` «ԲիԲիՍի» (BBC) - 18:13 | Աշխարհում Իրանը սպառնացել է արգելել «Սամսունգի» արտադրանքը
Իրանի իշխանությունները վիրավորական են անվանել «Սամսունգ» պլանշետները գովազդող նոր հոլովակը, որը պատրատվել է իսրայելական «Hot» կաբելային օպերատորի կողմից:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 18:01 | Աշխարհում Պլյուշչենկոն կվիրահատվի Մյունխենում
Գեղասահորդը մարզումները կանցկացնի տարբեր քաղաքներում` նախապատրաստելով իր նոր ծրագիրը 2014 թ. մրցումների համար:
Աղբյուր` eurosport.ru - 17:58 | Աշխարհում Ադրբեջանի զինծառայողներին կարող են քաղծառայողի կարգավիճակ տալ
Միլի Մեջլիսում նման օրինագծի քննարկումը նախատեսված է այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբում:
Աղբյուր`«Ազե.ազ» - 17:45 | Աշխարհում Օբաման պատրաստ է հրաժարվել որոշ շռայլություններից` ի շահ կարիքավորների
Ազգային աղոթքի նախաճաշի առիթով տրված ուղերձի ժամանակ ԱՄՆ նախագահը վերահաստատել է իր հավատարմությունը քրիստոնեական կրոնին և սկզբունքներին:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 17:42 | Աշխարհում Գերմանիան պարտավորված չէ վճարել նացիստների հանցագործությունների համար
ՄԱԿ-ի միջազգային դատարանը մերժել է Բեռլինից ֆինանսական փոխհատուցում ստանալու վերաբերյալ Իտալիայի պահանջը, որը քննվում էր 2008 թ. ի վեր:
Աղբյուր` Լենտա.ռու (Lenta.ru) - 17:33 | Հայաստան «Եվրանեսթ»-ի առաջին արտագնա նիստը կկայանա Երևանում
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի Սոցիալական, մշակութային և կրթական հանձնաժողովների նիստը տեղի կունենա 3 շաբաթ հետո», -հայտնեց Վ. Հովհաննիսյանը:
Աղբյուր`Panorama.am - 17:29 | Աշխարհում Ուկրիանան ահազանգում է. 100-ից ավելի զոհ
Սառնամանիքի հետևանքով զոհվածների մեծ մասը տնանկներ են, որոնցից շուրջ 65 հոգու դին հայտնաբերվել է փողոցներում:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC) - 17:13 | Հայաստան Գ.Մակարյան.Ադրբեջանը չի կարող երկար ժամանակ ռազմատենչ հայտարարություններ անել
«Ադրբեջանի նավթի պաշարները նվազել են: Դա նշանակում է, որ նա չի կարող երկարատև պատերազմի մեջ մտնել, քանի որ կքայքայվի երկրի տնտեսությունը», - ասաց նա:
Աղբյուր`Panorama.am - 17:03 | Աշխարհում Խորտակված «Կոստա Կոնկորդիա»-ում մնացել է արվեստի 6000 գործ
Առավել մեծ արժեք է ներկայացրել 18-19-րդ դարերի ճապոնական գրավյուրային հավաքածուն:
Աղբյուր`«Ասոշեյթիդ Պրես» (Associated Press) - 16:58 | Աշխարհում Հունգարական խոշոր պետական ավիաընկերությունը դադարեցնում է չվերթները
Malev-ի ղեկավարությունը ստիպված է կասեցնել շուրջ 64 տարվա անընդմեջ գործունեությունը` ֆինանսական խնդիրների պատճառով:
Աղբյուր` «ՌԻԱ Նովոստի» (РИА “Новости”) - 16:41 | Աշխարհում Բրիտանացի նախարարը պաշտոնից հեռացել է մեքենան արագ վարելու համար
Երկրի իրավապահները բացահատել են Քրիս Հյուհնի 9-ամյա վաղեմության սուտը, ով նշել էր, թե մեքենայի ղեկին եղել է իր նախկին կինը:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 16:30 | Հայաստան Երևանի ծառերը կգույքագրվեն
Դա հնարավորություն կընձեռի վերահսկել մայրաքաղաքի կանաչ գոտիները, ծառերի և թփերի նկատմամբ խնամքն ու դրանց պահպանումը:
Աղբյուր`Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչություն - 16:22 | Հայաստան Երևանի քաղաքապետն ընտրվել է ԵՃՇՊՀ խորհրդի նախագահ
Աղբյուր` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
- 16:04 | Հայաստան Մութալիբով. ԼՂ հակամարտության բանալիները Ռուսաստանի ձեռքում են
«Ֆրանսիայի Սենատի հայանպաստ որոշման պատճառով Բաքուն չպետք է հակադրվի Փարիզին»,- գտնում է Ադրբեջանի նախկին նախագահը:
Աղբյուր` Ազե.ազ - 16:01 | Հայաստան Տարոն Մարգարյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին
«Երևանն ու Թբիլիսին լայն հնարավորություն ունեն զարգացնելու գործընկերային հարաբերությունները մի շարք ոլորտներում»,- նշել է քաղաքապետը:
Աղբյուր` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - 15:54 | Աշխարհում ՌԴ պաշտոնյաներին կգնահատեն անձնական արդյունավետության համակարգով
Վ.Պուտինը վստահ է, որ այդ միջոցի կիրառումը նպաստելու է նախարարությունների և այլ գերատեսչությունների աշխատակիցների գործունեության թափանցիկությանը:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 15:45 | Հայաստան Ր. Հովհաննիսյան. «Ժառանագությունը» կեղծողների հետ չի կարող համագործակցել
«Համագործակցությունը չի կարող լինել ոչ Երևանում, ոչ Եվրոպայում»,- ընդգծեց նա:
Աղբյուր`Panorama.am - 15:37 | Աշխարհում Զիդանը դատի կտա իրեն մարմնավաճառ անվանող հումորիստին
Կենդանի լեգենդը նշում է, որ Քրիստոֆն ազատ խոսքի իրավունք ունի, բայց այս պարագայում իրեն կփոխհատուցի 75 000 եվրո:
Աղբյուր` eurosport.ru - 15:29 | Աշխարհում Ավստրալիայի արևելյան շրջաններում ջրհեղեղ է
Բազմաթիվ բնակավայրեր հայտվել են ջրի տակ, տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 15:23 | Աշխարհում Կիպրոսը Թուրքիայի հարցով ՄԱԿ-ին բողոքի նոտա կհղի
Պատճառը Թուրքիայի նավթա-գազային պետական ընկերության՝ Կիպրոսի հսկողության ներքո գտնվող ջրային տարածքներում փորձնական հորոտման աշխատանքներ սկսելու մտադրությունն է:
Աղբյուր`«Իտար-Տասս» (ITAR-TASS) - 15:11 | Աշխարհում Իրանի իշխանություններն արգելել են իրենց քաղաքացիներին ցամաքով գնալ Սիրիա
Թեհրանի նախազգուշացումները հիմնականում ուղղված են իրանցի ուխտավորներին, որոնք հազարավոր խմբերով ամեն տարի ուխտագնացության են մեկնում Սիրիա:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 15:07 | Հայաստան Գ.Մելիքյան. ՀՀԿ նախընտրական ցուցակը պետք է գլխավորի նախագահ Սերժ Սարգսյանը
«ՀՀԿ-ի համար խորհրդարանական ընտրություններն ինքնանպատակ չեն: Թե խորհրդարանական, թե նախագահական ընտրությունները ՀՀԿ-ի համար մեկ գործընթաց են»,- նշեց նա:
Աղբյուր`Panorama.am - 15:02 | Աշխարհում Թուրքիան կարող է ապաստան տալ Ասադի ընտանիքին
«Եթե Սիրիայի առաջնորդի ընտանիքի կողմից նման խնդրանք լինի, ապա, անշուշտ, մենք դա կընդունենք»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Աղբյուր`ԲիԲիՍի (BBC) - 14:51 | Աշխարհում «Յուվենթուսը» ցանկանում է երկարաձգել Բուֆոնի պայմանագրի ժամկետը
Գործող պայմանագրի ժամկետը մինչև 2013 թ. հուլիսն է, սակայն ղեկավարությունը նախատեսել է դարպասապահին պահել ևս 4 մրցաշրջան:
Աղբյուր`«Football Italia» - 14:37 | Հայաստան Տարասով. Հայաստանը կարողացավ տարածաշրջանում պահպանել ստատուս քվոն և ընդարձակել «հարձակման ճակատը»
«Միևնույն ժամանակ նա կտրուկ սահմանափակեց Թուրքիայի հնարավորությունները՝ մանևրելու կովկասյան ուղղությամբ»,- գրում է քաղաքագետը:
Աղբյուր`«Ռեգնում» (Regnum) - 14:30 | Աշխարհում BBC-ն ցուցադրել է «Պուտինը, Ռուսաստանն ու Արևմուտքը» ֆիլմի 3-րդ մասը
Այն ամբողջությամբ նվիրված է ռուս-վրացական հարաբերություններին, որի հիմնական առանցքը 2008 թ. օգոստոսյան հակամարտության ժամանակաշրջանն է:
Աղբյուր` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 14:24 | Հայաստան «Հայկական ժամանակ»-ի լրագրողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Հայկ Գևորգյանի նկատմամբ գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 242 հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով:
Աղբյուր` Ոստիկանության լրատվական ծառայություն - 14:09 | Հայաստան ՀՀ վարչապետն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպաններին
«Կարևոր է, որպեսզի Մեծ Բրիտանիայի դիվանագիտոթյունը տարածաշրջանում ապահովի բալանսավորված մոտեցում»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Աղբյուր` ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն - 13:53 | Աշխարհում Ադրբեջանի նախագահի նստավայրը հոսանքազրկվել է
Դա տեղի է ունեցել հոսանքի գծերի բարձր լարման պատճառով:
Աղբյուր`«Թուրան» - 13:44 | Աշխարհում Հիլարի Քլինթոնը մասնակցելու է Մյունխենյան վեհաժողովին
Պետքարտուղարի մասնակցությունը նախատեսված է փետրվարի 3-5-ը եվրոպական այցի շրջանակներում:
Աղբյուրը`«Ռիա Նովոստի» (РИА Новости) - 13:43 | Հայաստան ԱԺ-ում Գոհար Պողոսյանին փոխարինողը հայտնի է
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչության պետ է նշանակվել «Արմենպրես»-ի նախկին ղեկավար Հրայր Զորյանը:
Աղբյուր`Panorama.am - 13:35 | Աշխարհում Թուրքիան ֆրանսիական ռազմական օդանավերին թույլ չի տվել մտնել իր օդային տարածք
Օդանավերը ստիպված են եղել այլ երկրների օդային տարածքով վերադառնալ Ֆրանսիա:
Աղբյուր`«Turkiyegazetesi.com» - 13:31 | Աշխարհում Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում մեղմացրել է Սիրիայի նկատմամբ պատիժը
Բանաձևի տեքստից հանվել է դեպի Սիրիա զենքի առաքման վրա արգելանքը:
Աղբյուրը`Կոմերսանտ.ռու (Коммерсанть.ru) - 13:20 | Հայաստան ՀՅԴ-ն մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի
«Եթե լինեն մեծամասնական տեղեր, ապա մենք «շատ կարևոր» մեծամասնական ընտրատարածքներում պայքարելու ենք սեփական թեկնածուներով», - ասաց Վ.Հովհաննիսյանը:
Աղբյուր`Panorama.am - 13:14 | Աշխարհում Ջիոեվան համոզված է, որ ինքը Հարավային Օսիայի նախագահն է
Մարտին կայանալիք ընտրություններից առաջ նա մնացյալ թեկնածուներին հորդորել է սատարել իրեն` որպես միակ օրինական նախագահի:
Աղբյուրը` «Ռիա Նովոստի» (РИА Новости) - 13:07 | Աշխարհում ՖԻՖԱ-ն կարող է որակազրկել Եգիպտոսի հավաքականին
Երկրի վարչապետը արդեն պաշտոնանկ է արել ֆուտբոլային ֆեդերացիայի ողջ անձնակազմին:
Աղբյուր`«Times» - 12:51 | Հայաստան Հայտնի է «Ժառանգության» համագումարի օրը
Մարտի 2-ին կայանալիք համագումարին կքննարկվի գալիք ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հարցեր:
Աղբյուր`Panorama.am - 12:46 | Աշխարհում ԱՄՆ պաշտպանության նախարարը գիտի, թե երբ Իսրայելը կհարվածի Իրանին
Որպես հնարավոր ժամկետներ Լեոն Պանետտան նշել է ապրիլ, մայիս կամ հունիս ամիսները:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 12:39 | Աշխարհում Պուտինը վստահ է, որ ամերիկյան ՀՀՊ-ն ուղղված է Ռուսաստանի դեմ
«Այն, անկասկած, միտված է չեզոքացնելու Ռուսաստանի հրթիռային և միջուկային ներուժը», - ասել է նա:
Աղբյուր`1tv.ru - 12:35 | Աշխարհում Նոր գազային կոնֆլիկտ Մոսկվա-Կիև հարաբերություններում
Պատճառն, ըստ «Գազպրոմի» մասնագետների, Կիևի կողմից գազի ծավալների թույլատրելիից ավելի կուտակումն է:
Աղբյուր`Լենտա.ռու (Lenta.ru) - 11:57 | Աշխարհում Ադրբեջանին կոչ են անում արդարացի փոխհատուցում տալ քաղաքացիներին
ԵԽԽՎ զեկուցողները հույս են հայտնել, որ երկրի իշխանությունները շուտով ազատ կարձակեն «խղճի բանտարկյալներին»:
Աղբյուր`«Թուրան» - 11:47 | Աշխարհում Իրանը հայտարարել է հետազոտական արբանյակի գործարկման մասին
Այն կշռում է 50կգ և նախատեսված է երկրի մակերևույթը ուսումնասիրելու համար:
Աղբյուր`«Լենտա.ռու» (Lenta.ru) - 11:26 | Հայաստան ՀՀ-ում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դրանք են` Գյումրի-Ախուրյան-Աշոցք, Գյումրի-Սպիտակ հատվածները և Սելիմի լեռնանցքը:
Աղբյուր` Տրանսպորտի և կապի նախարարություն - 11:21 | Հայաստան Չինական հատուկ համերգ` Հայաստանում
Այն նվիրված կլինի հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Աղբյուր` ԵրՊԼՀ լրատվության բաժին - 11:07 | Հայաստան Հրդեհ`«Շիրակ» հյուրանոցում
Այրվել է հյուրանոցի կառավարչի սենյակը:
Աղբյուր`ԱԻՆ լրատվական կենտրոն - 11:02 | Աշխարհում Նոր բախումներ Կահիրեում. կան 600-ից ավելի տուժած
Ցուցարարները կոչ են արել երկրի բարձրագույն Զինվորական ղեկավարությանը վայր դնել լիազորությունները:
Աղբյուր`«Ասոշիեյթիդ Պրես» (Associated Press)
20:26 08/09/2010 » Սպորտ
Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ
Շանհայում ավարտված շախմատային «Մեծ սաղավարտի» գավաթի խաղարկության վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի հետ: Նույնպիսի արդյունք գրանցվեց նաև Վլադիմիր Կրամնիկ-Վան Հաո պարտիայում:
Մրցաշարի կանոնադրության համաձայն` եթե երկու մասնակիցներ վաստակել են հավասար միավորներ, նրանց միջև պետք է անցկացվի լրացուցիչ մրցախաղ` բաղկացած կայծակնային երկու պարտիայից (4-ական րոպե` + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար): Եթե դրանից հետո էլ հաշիվը հավասար լինի, կանցկացվի «մահվան պարտիա»:
Քանի որ Արոնյանն ու Կրամնիկը եզրագիծը հատեցին հավասար` 7-ական միավորով, ստիպված էին հաղթողին որոշել կայծակնային պարտիաներում: Բայց պարզվեց, որ դրանք նույնպես ի հայտ չեն բերի գլխավոր մրցաշարի երկրորդ ուղեգրի տիրոջը: Առաջին պարտիայում հայ շախմատիստը պարտվեց, իսկ երկրորդում կարողացավ հաղթանակ տոնել:
«Մահվան պարտիայում» մարզական բախտը ժպտաց Կրամնիկին: Լևոն Արոնյանը հանգրվանեց երրորդ տեղում…
Միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը Մալայզիայի Կուալա Լումպուր քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 133 մասնակիցների մեջ գրավեց 27-րդ տեղը: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
7-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանեցին գրոսմայստերներ Ցաո Սանգը (Վիետնամ), Ժոու Վեյքին (Չինաստան) և միջազգային վարպետ Սեթուրամանը (Հնդկաստան): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը շնորհվեց Սանգին:
Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացվող համալսարանական շախմատիստների աշխարհի առաջնությունում 4 հնարավորից վաստակել է 2 միավոր: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, առաջատարներն են միջազգային վարպետ Խմելնիկերը (Իսրայել), գրոսմայստեր Վան Յուն (Չինաստան) և Գունդավան (Մոնղոլիա), ովքեր իրենց ակտիվում ունեն 3,5-ական միավոր:
Վանաձորում անցկացվող Հայաստանի շախմատի 71-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում 9 տուրից հետո 7,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Նրանից մեկ միավորով է հետ մնում գրոսմայստեր Արա Մինասյանը: ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Կարեն Հ. Գրիգորյանը վաստակել է 6 միավոր: Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին «Եվրո-2012»-ի ընտրական փուլի շրջանակներում Անդորրայի ընտրանու հետ հանդիպումից հետո, որում նրա թիմը հաղթել է 3:1 հաշվով, հայտարարել է, որ իռլանդացիները լավ հնարավորություններ են պահպանում` անցնելու հաջորդ փուլ:
«Ես գոհ եմ, որովհետև իմ թիմն ինձ հիանալի է հասկանում: Տղաները շատ լավ խաղացին: Կարծում եմ` արժանի էինք հաղթանակի: Մեր խմբում ևս երկու ուժեղ թիմեր կան` Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականները, սակայն մենք պետք է մտածենք միայն մեր խաղի մասին: Անդորրայի ընտրանու հետ հանդիպումից առաջ ֆուտբոլիստներին ասացի, որ մենք նույնպես լավ թիմ ունենք: Եվ նրանք ապացուցեցին, որ դա այդպես է…»:
Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը, խոսելով Սլովակիայի ընտրանու հետ Եվրոպայի 2012 թ. առաջնության ընտրական փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացած հանդիպման մասին, հայտարարել է, որ կրած պարտությունից հետո այլևս սխալվելու իրավունք չունեն:
«Կարծում եմ, որ մեր թիմն արժանապատիվ խաղ ցուցադրեց: Ափսոս, չհաջողվեց իրացնել մեր պահերը: Ենթադրում էինք, որ մրցակիցը գործնականում կխաղա իր կիսադաշտում: Առաջին կեսում սլովակները միայն մեկ անգամ մոտեցան մեր դարպասին ու գրավեցին այն: Դա դժբախտ պատահար էր: Մենք հնարավորություններ էինք փնտրում` հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար: Դրանք կային, բայց իրացման արդյունավետությունը շատ ցածր էր…»:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանի մենեջերը boxingscene.com-ի թղթակցին ասել է, որ 34-ամյա հայ մարզիկը հաջորդ մենամարտում կմրցակցի մեքսիկացի Աբներ Մարեսայի հետ դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ-ում: Առայժմ վերջնական վայրը որոշված չէ, սակայն նա շեշտել է, որ մարտը կամ Կալիֆոռնիայում կկայանա, կամ Լաս Վեգասում:
Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը որոշել է իր երկրորդ միջինքաշային կարգում չեմպիոնի և նախկին չեմպիոն Միկել Կեսլերի ճակատագիրը: Այս մասին հայտնում է ESPN-ը: Հիշեցնենք, որ Կեսլերը վերջերս հրաժարվել է WBC-ի վարկածով չեմպիոնական կոչումից` կապված ելույթների ժամանակավոր դադարեցման հետ: Պատճառն աչքի վնասվածքն էր: WBC-ն որոշեց նրան շնորհել «պատվավոր չեմպիոնի» կոչումը, որը դանիացի մարզիկին հնարավորություն է տալիս կոչման համար արտահերթ մենամարտ անցկացնել, երբ կվերադառնա ռինգ:
Այսպիսով` թափուր մնացած չեմպիոնական կոչումը կխաղարկվի «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում կայանալիք Ուորդ-Դիրրել մենամարտում:
Ավելի վաղ մամուլում տեղեկատվություն էր հրապարակվել, որ նշված քաշային կարգում WBC-ի վարկածով չեմպիոնի կոչումը բաժին կհասնի Աբրահամ-Ֆրոչ զույգի հաղթողին, սակայն, WBC-ի որոշման համաձայն, այդ մարտն ընտրական կլինի, իսկ հաղթողն իրավունք կստանա մենամարտել չեմպիոնի հետ:
Սեպտեմբերի 9-ին Դոնեցկի «Շախտյորը», ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, պաշտոնապես կներկայացնի թիմի նորեկ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին: Միջոցառման ընթացքում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցերով կարող են դիմել ինչպես հայ կիսապաշտպանին, այնպես էլ թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
23:03 03/02/2012 » Իրավունք
Եռօրյա ժամկետում Հայկ Գևորգյանը կներկայացվի դատարան. ՔԳՎ պետ
20:35 03/02/2012 » Քաղաքական
ԼՂՀ ՊԲ զինծառայողը մահացել է հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին
20:30 03/02/2012 » Իրավունք
«Գնացել, նստել է բորդյուրին, գլուխը խփել է պատին». Փաշինյանը և Հայկի փաստաբանը էական փաստեր ունեն
20:29 03/02/2012 » Քաղաքական
Քննարկվել են փետրվարի 17-ին նախատեսված ՀԱԿ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները
20:26 03/02/2012 » Հասարակություն
ԱԻՆ. Ձնաբքի և մերկասառույցի հետևանքով փակ է Սելիմի լեռնանցքը








Ռոբերտ Հարությունյան. Ես հեռու եմ այն մտքից, որ Հայաստանում սպասվում են լուրջ քաղաքական խնդիրներ և չեմ կարծում, որ ընտրությունները լուրջ ազդեցություն են ունենալու ներդրողների համար:
Մարդու իրավունքների պաշտպանի երկու տեղակալների նշանակումը որոշ տարակուսանքի տեղիք է տվել: ՄԻՊ-ն այժմ ունի մեկ գլխավոր խորհրդական և չորս այլ խորհրդականներ, իսկ այսօրվանից ահա ունենալու է երկու տեղակալ
«Հուզվում էի: Վստահ չէի` խաղալ հաղթանակի՞ համար, թե ապահովել ոչ-ոքի… Ամեն ինչի մասին մտածում էի: Ի վերջո, հաղթեց իրատեսությունը, և ես որոշեցի հանգիստ ու հուսալի խաղալ»