20:00 09/09/2010 » Սպորտ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներողություն է խնդրել Հայաստանի ֆեդերացիայի գործընկերներից այն միջադեպի կապակցությամբ, որը գրանցվել է Թբիլիսում Եվրոպայի 2011 թ. երիտասարդական առաջնության ընտրական փուլի վերջին` Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո:

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ նշված խաղից հետո դաշտի տերերի ֆուտբոլիստները փորձել են ծեծկռտուք սարքել: Չկարողանալով արժանապատվորեն պարտվել` նրանք հաշիվներ են պարզել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների հետ, ովքեր տոնում էին հաղթանակը հայ երկրպագուների տրիբունայի առջև:
Վստահ ենք նաև, որ ՀՖՖ-ն պետք է հետևողականություն դրսևորի միջադեպի մեղավորներին գտնել-պատժելու հարցում` համապատասխան նամակ հղելով ՈՒԵՖԱ-ին:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց