20:21 09/09/2010 » Սպորտ

Արթուր Աբրահամ. «Գիտեմ, թե ինչ է դրված նժարին»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը կրկին խոսել է Կառլ Ֆրոչի հետ հոկտեմբերի 2-ին Մոնակոյում կայանալիք մենամարտի մասին:
«Ես նրանցից չեմ, ովքեր շատ են խոսում, բայց գիտեմ, թե ինչ է դրված նժարին: Ամեն ինչ է դրված: Երազում եմ հաղթել «Super Six» մրցաշարում: Դա ինձ լիցքավորում է, մոտիվացիա հաղորդում: Սա է իմ կյանքը: Հենց այդ պատճառով ես կհաղթեմ Ֆրոչին: Կառլը շատ լավ բռնցքամարտիկ է, բայց ես կգերազանցեմ նրան:
Ինչ վերաբերում է Դիրրելի հետ մարտին, ապա պետք է ասեմ, որ պարտության զգացողությունը մղձավանջային էր: Չեմ ուզում կրկին նման ապրումներ ունենալ: Վերլուծել ենք այդ մենամարտը և դրանից դասեր քաղել: Պարզապես պետք է ավելի խելոք գործեմ: Այժմ եկել է Կառլ Ֆրոչին հաղթելու ժամանակը»,- Աբրահամի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց