Փոփոխություններ բարձրագույն և 1-ին խմբերի առաջնություններում

12:21 09/09/2010 » Սպորտ

Փոփոխություններ բարձրագույն և 1-ին խմբերի առաջնություններում

Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնից, Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն և 1-ին խմբերի առաջնություններում տեղի են ունեցել փոփոխություններ: Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի` սեպտեմբերի 11-ին նշանակված «Գանձասար»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին, ժամը 17:00-ին, Կապանի «Գանձասար» մարզադաշտում:

Հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 9-ին և 11-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի 17 տարեկանների հավաքականի հետ, 1-ին խմբի առաջնության 19-րդ տուրի «Փյունիկ-3»-«Բանանց-2» և 20-րդ տուրի «Շենգավիթ»-«Փյունիկ-3» հանդիպումները հետաձգվել են անորոշ ժամկետով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց