Հենրիխ Մխիթարյան. «Սկզբունքորեն իմ խաղը չեմ գնահատում»

13:51 09/09/2010 » Սպորտ

Հենրիխ Մխիթարյան. «Սկզբունքորեն իմ խաղը չեմ գնահատում»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն ակումբի մամուլի ծառայության թղթակցին տված հարցազրույցում մեկնաբանել է Եվրոպայի 2012 թ. առաջնության շրջանակներում կայացած Մակեդոնիա-Հայաստան հանդիպման արդյունքը:

- Հենրիխ, ըստ քեզ` Հայաստանի հավաքականը խաղով արժանի՞ էր 2:2 հաշվով ոչ-ոքիի:
- Կարծում եմ, որ այդ խաղում պետք է հաղթեինք, եթե վերջին րոպեին 11 մետրանոց հարված չնշանակվեր մեր թիմի դարպասին:


- Ո՞ր ձևակերպումն է ավելի ճիշտ. դո՞ւք բաց թողեցիք հաղթանակը, թե մակեդոնացիները ոչ-ոքի կորզեցին:
- Մենք բաց թողեցինք: Խաղի վերջում տհաճ իրավիճակ ստեղծվեց, երբ գնդակը դիպավ մեր ֆուտբոլիստներից մեկի ձեռքին: Արդյունքում 11 մետրանոց հարված նշանակվեց, և մրցակիցը հավասարեցրեց հաշիվը:

- Իսկ դու ինչպե՞ս ես գնահատում քո խաղը:
- Ես սկզբունքորեն երբեք չեմ գնահատում իմ գործողությունները: Դրա համար մարզիչներ և տարբեր այլ մասնագետներ կան:

- «B» խմբում ո՞ր թիմին ես ֆավորիտ համարում:
- Ոչ մեկին: Այժմ բոլոր թիմերն էլ հավասար են և խմբից դուրս գալու նույն հնարավորություններն ունեն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց