Բեքհեմի ներքնազգեստներն անշլագ են առաջացրել

20:16 03/02/2012 » Սպորտ

Բեքհեմի ներքնազգեստներն անշլագ են առաջացրել

«Լոս Անջելես Գելեքսի» թիմի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի ներքնազգեստների հավաքածուի ցուցադրումն իսկական անշլագ է առաջացրել Լոնդոնի կենտրոնում: Դևիդի շուկա ներմուծած երկար և կարճ ներքնազգեստները, որոնք նախատեսված են տղամարդկանց համար, միանգամից մեծ տարածում են գտել ինչպես ֆուտբոլում, այնպես էլ նորաձևության մեջ: Բեքհեմն ստիպված է եղել անցնել հավաքված հազարավոր երկրպագուների միջով` ցուցադրության վայր հասնելու համար:

Ֆուտբոլիստը ներկայացել է կանացի կաթնագույն բրդե ժակետով և երկնագույն ջինսե շալվարով:
«Նորաձևության աշխարհին ծանոթ եմ շատ վաղուց: Ցանկություն ունեմ այնքան հայտնի դառնալ, որքան Քելվին Կլայնն է»,- հայտարարել է 36-ամյա ֆուտբոլիստը:

«Միշտ ձգտել եմ ձեռնամուխ լինել ինչ-որ նոր գործի, իսկ նախկին իմ փորձն ինձ պարզապես ոգեշնչում է: Ինձ անչափ դուր է գալիս այն, ինչը մտածել և ստեղծել ենք: Հուսով եմ, որ տղամարդ գնորդները ևս նույնքան հետաքրքրություն կցուցաբերեն»,- ասել է Դևիդը:
Տեղեկացնենք, որ բեքհեմյան մեկ զույգ ներքնաշորի արժեքն է 15,6 դոլար:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց