Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

20:24 03/02/2012 » Սպորտ

Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ

«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ռիո Ֆերդինանդը հայտարարել է, որ այն բանից հետո, երբ ավագի թևկապից զրկվեց Ջոն Տերրին, ինքը չի ուզում լինել Անգլիայի հավաքականի ավագը:
«Վերջին իրադարձություններից հետո չեմ ուզում լինել Անգլիայի հավաքականի ավագը,- գրել է Ֆերդինանդը «Twitter»-ի իր էջում:- Պարզապես ուզում եմ կենտրոնանալ «Մանչեսթեր Յունայթեդում» իմ խաղի վրա…»:

Ավարտվեց Էրիկ Աբիդալի և «Բարսելոնի» միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Վերջապես համաձայնության գալով նոր պայմանների հարցում` ֆրանսիացին այսօր ակումբի գրասենյակում ստորագրեց պայմանագիրը:
Պայմանագրի վերջնական տեսքն այսպիսին է` 1+1+1…

«Ռեալի» կազմում անցկացրած վերջին հանդիպման ժամանակ Խաբի Ալոնսոյի ստացած վնասվածքը, պարզվում է, այնքան էլ լուրջ չէ, ինչպես ենթադրվում էր: «Արքայական ակումբի» հիմնական կազմի կիսապաշտպանն արդեն մարզվում է ընդհանուր խմբի հետ և, ամենայն հավանականությամբ, հայտավորված կլինի Իսպանիայի առաջնության «Խետաֆեի» դեմ առաջիկա խաղում…
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց