Զիդանը որոշել է դատի է տալ իրեն մարմնավաճառ անվանող հումորիստին

15:36 03/02/2012 » Սպորտ

Զիդանը որոշել է դատի է տալ իրեն մարմնավաճառ անվանող հումորիստին

Համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդ Զինեդին Զիդանը վիրավորված է: Նա որոշել է դատի տալ իր հայրենակից հումորիստ Քրիստոֆ Ալեվյուկեին: «Ռեալի» մարզական տնօրենին դուր չի եկել այն, որ հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ հումորիստն իրեն մարմնավաճառ է անվանել: Նման արտահայտության պատճառն այն էր, որ Զիզուն համաձայնվել էր 11 մլն եվրո վերցնել` Կատարի աշխարհի 2022 թ. առաջնության անցկացման վայրի թեկնածությունն առաջադրելու դեպքում վերջինիս օգնելու համար: Այս մասին գրում է eurosport.ru-ն:

Զինեդին Զիդանը նշում է, որ Քրիստոֆն ազատ խոսքի իրավունք ունի, բայց այս պարագայում իրեն կփոխհատուցի 75 000 եվրո: Ի պատասխան լեգենդար ֆուտբոլիստի, հումորիստն ասել է. «Եթե ամեն անգամ, երբ ես քննադատում եմ որևէ մեկին, գործը հասներ դատարան, ապա ես ամբողջ կյանքս կանցկացնեի այնտեղ»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց