Մահացել է Ռուսաստանի ձիասպորտի բացարձակ չեմպիոնը

17:10 06/02/2012 » Սպորտ

Մահացել է Ռուսաստանի ձիասպորտի բացարձակ չեմպիոնը

Ռուսաստանի ձիասպորտի բացարձակ չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության փուլերի հաղթող, հավաքականի անդամ Արսենի Շպակովսկին մահացել է Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի շրջանի ձիաբուծարաններից մեկում բռնկված հրդեհի պատճառով: Այս առիթով հետաքննություն է սկսվել:
 
Պարզվել է, որ հրդեհն առաջացել է կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով: Ձիասպորտի ֆեդերացիայի պաշտոնական կայքում զետեղվել է հաղորդագրություն` այսպիսի բովանդակությամբ.

«Կյանքից հեռացավ տաղանդավոր մարզիկ, Ռուսաստանի բացարձակ չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության մի շարք փուլերի հաղթող, Ռուսաստանի ձիասպորտի հավաքականի անդամ Արսենի Շպակովսկին: Նա ընդամենը 35 տարեկան էր: Դժվար է հավատալ կատարվածին: Դեռ մի քանի օր առաջ Մոսկվայում մասնակցում էր մրցաշարի, և ահա կյանքից հեռացավ ուժերի ծաղկման շրջանում: Նա միշտ ասում էր, որ չի կարողանում ուղղակի մասնակցել մրցաշարերին, և ուզում է միշտ լինել առաջինը: Մենք հպարտանում էինք նրա հաղթանակներով: Սա մեծ կորուստ է ինչպես Ռուսաստանի ձիասպորտի, այնպես էլ նրա հարազատների ու բարեկամների համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց