Դևիդ Բեքհեմին վռնդել են խաղադաշտից

17:12 06/02/2012 » Սպորտ

Դևիդ Բեքհեմին վռնդել են խաղադաշտից

«Լոս Անջելես Գելեքսի» թիմի կիսապաշտպան Դևիդ Բեքհեմին վռնդել են այն ակումբի խաղից, որի կազմում հանդես է գալիս Բեքսի որդին` Ռոմեոն: Պատճառը եղել է վեճը մրցավարի հետ: Այս մասին գրում է «Daily Telegraph»-ը:
«Ես դիտում էի Ռոմեոյի թիմի մրցավեճը: Մրցավարը նշանակեց 11 մետրանոց հարված և խաղադաշտից հեռացրեց երեխաներից մեկին: Մրցավարին ասացի, որ երեխան ընդամենը 7 տարեկան է, ի՞նչ հեռացման մասին կարող է խոսք լինել: Մրցավարը նայեց ինձ, ցույց տվեց կարմիր քարտ և խնդրեց հեռանալ դաշտից: Ստիպված եղա հեռվից հետևել հանդիպմանը»,- ասել է Բեքհեմը:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին Դևիդ Բեքհեմը «Լոս Անջելես Գելեքսիի» հետ երկարաձգեց պայմանագիրը ևս 2 մրցաշրջանով:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց