Մարոտտան վստահ է, որ մրցավարն «սպանել» է «Յուվենթուսին»

11:48 06/02/2012 » Սպորտ

Մարոտտան վստահ է, որ մրցավարն «սպանել» է «Յուվենթուսին»

Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մենեջեր Բեպպե Մարոտտան «A» սերիայի 22-րդ տուրում «Սիենայի» հետ խաղում արձանագրված գոլազուրկ ոչ-ոքիից հետո քննադատել է հանդիպման մրցավար Սեբաստիանո Պերուցցոյին:

«Այս խաղից հետո ես կցանկանայի խոսել մեր մրցավարական կորպուսի ղեկավարների հետ,- Մարոտտայի խոսքերը մեջբերել է «Sky Sport Italia»-ն:- Բայց քանի որ հիմա նման ոչ մի հնարավորություն չունեմ, իմ դիրքորոշումը կհայտնեմ մամուլի միջոցով: Այսօր մրցավարը լիովին ոչնչացրեց մեզ այն բանից հետո, երբ 100 տոկոսանոց 11 մետրանոց հարված չնշանակեց «Սիենայի» դարպասին: Բայց չնայած նման վերաբերմունքին, մենք առաջատար ենք մնում: Մեր հարձակման գիծը լավագույնն է, սակայն իրացրած 11 մետրանոցների քանակով վերջին տեղն ենք գրավում «A» սերիայում»:

Հիշեցնենք, որ «Յուվենթուսն» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 1 միավորով գերազանցում է «Միլանին» և մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց