Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը

17:51 06/02/2012 » Սպորտ

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի կայքը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ չի գործում ֆեդերացիայի պաշտոնական` sambo.am կայքը: Ըստ կայքը պատրաստող և շահագործող «Ալտեզա» ընկերության մասնագետների` դա ադրբեջանցիների հաքերների ձեռքի գործն է, քանի որ կայքի գլխավոր էջում զետեղված ՀՀ և ԼՂՀ միացյալ քարտեզների փոխարեն բացվում էր այդ պետության դրոշը: Ի դեպ, սա համանման երրորդ դեպքն է:

Այժմ ընթանում են կայքի վերականգնման և վերագործարկման աշխատանքները:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայցում է բոլոր այցելուների ներողամտությունը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց