Մեսսի. «Բարսելոնն» իմ տունն է, բայց ես միշտ արգենտինացի կմնամ»

15:30 06/02/2012 » Սպորտ

Մեսսի. «Բարսելոնն» իմ տունն է, բայց ես միշտ արգենտինացի կմնամ»

«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ իրեն հիասթափեցնում է Արգենտինայի հավաքականում անհաջող խաղի պատճառով հնչող քննադատությունը: Ֆուտբոլիստի խոսքերով` ինքը ազգային հավաքականում և ակումբում միշտ խաղում է նույն նվիրվածությամբ:

«Այդ քննադատությունը ցավեցնում և անհանգստացնում է ինձ: Իմ մասին այնպիսի բաներ են ասում, որոնք երբեք ճշմարտություն չեն եղել: Այժմ, կարծում եմ, նրանք հասկացել են, որ ֆուտբոլը թիմային խաղ է, և որ ես փորձում եմ նույն խաղը ցուցադրել նաև հավաքականում: Երբեք չեմ դադարել արգենտինացի լինել և չեմ ուզում հրաժարվել դրանից: «Բարսելոնն» իմ տունն է, որովհետև ինձ ամեն ինչ է տվել, բայց ես ընդմիշտ արգենտինացի կմնամ»,- Մեսսիի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց