«Սևիլիայի» գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

20:19 06/02/2012 » Սպորտ

«Սևիլիայի» գլխավոր մարզիչը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Վիլյառեալի» հետ հանդիպումից հետո պաշտոնանկ է արվել «Սևիլիայի» գլխավոր մարզիչ Մարսելինո Գարսիա Տորալը: Հեռացման պատճառ են դարձել վերջին շրջանում թիմի անհաջող ելույթները: Մասնավորապես` վերջին 7 հանդիպումներում «Սևիլիան» ոչ մի հաղթանակ չի տոնել` վաստակելով ընդամենը 2 միավոր:

Որոշումը կայացվել է ակումբի նախագահ Խոսե Մարիա դել Նիդոյի, թիմի մարզական տնօրեն Ռամոն Մոնչիի և Մարսելինոյի եռակողմ քննարկումներից հետո: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Անդալուզյան թիմն իր արդեն նախկին գլխավոր մարզչին մաղթել է հաջողություն` հետագա աշխատանքում և ափսոսանք հայտնել, որ ստիպված է հրաժարվել նրա ծառայություններից:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց