Վիկտոր Վալդես. «Բարսելոնի» պատանեկան համակարգը լավագույնն է աշխարհում»

12:32 06/02/2012 » Սպորտ

Վիկտոր Վալդես. «Բարսելոնի» պատանեկան համակարգը լավագույնն է աշխարհում»

«Բարսելոնի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակից հետո առանձնացրել է երիտասարդ Քրիստիան Տելյոյին, ով այդ խաղում իր առաջին գոլը խփեց Իսպանիայի առաջնությունում:
«Ուզում եմ շնորհավորել նրան գլխավոր թիմի կազմում խփած առաջին գոլի առթիվ,- Վալդեսի խոսքերը մեջբերել է tribalfootball.com-ը:- Մեր պատանեկան համակարգը լավագույնն է աշխարհում: Այժմ մեզ համար կարևոր է հաղթել մնացած բոլոր խաղերում, քանի որ ստեղծված իրավիճակում սխալվելու իրավունք չունենք: Անհրաժեշտ է յուրաքանչյուր խաղում վաստակել 3 միավոր և սպասել, թե երբ կսայթաքի «Ռեալը»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց