Ռոման Բերեզովսկին խաղադաշտ մտավ 2-րդ խաղակեսում

12:46 08/02/2012 » Սպորտ

Ռոման Բերեզովսկին խաղադաշտ մտավ 2-րդ խաղակեսում

Երեկ Մոսկվայի «Դինամոն» անցկացրեց 3-րդ ստուգողական հանդիպումը` մրցելով Պրահայի «Սպարտայի» հետ: Առաջին խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին նստած էր պահեստայինների նստարանին և խաղադաշտ դուրս եկավ միայն 46-րդ րոպեին, երբ հաշիվը 1:0 էր` հօգուտ Պրահայի թիմի: 7 տարվա ընդմիջումից հետո Ռոման կրկին տեղ գրավեց «Դինամոյի» դարպասում: Թեև չեխերը բավական հետաքրքիր խաղ էին ցուցադրում, այդուհանդերձ, մեր հավաքականի դարպասապահին այդպես էլ չկարողացան անհանգստացնել:

Ավելին` 2-րդ խաղակեսում դինամոյականներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը, սակայն, ինչպես նշվում է ակումբի պաշտոնական կայքում, դա ոչ թե մոսկովյան թիմի ֆուտբոլիստների լավ խաղի արդյունք էր, այլ մրցակցի դարպասապահի անհաջող խաղի հետևանք. պարզապես գնդակը նվիրեց Միսիմովիչին: Նա, իր հերթին, այն հասցեագրեց Նեխայչիկին, վերջինս` Սմոլովին, ով էլ գեղեցիկ հարվածով գրավեց անպաշտպան դարպասը:
Այսպիսով` իսպանական հավաքի 3-րդ խաղում արձանագրվեց ոչ ոքի` 1:1 հաշվով:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց